Under development
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում զբոսաշրջությունն ունի գերակա առաջնահերթություն: Զբոսաշրջության զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակով սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Զբոսաշրջության գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Առողջարանային տուրիզմի կենտրոն Ջերմուկ քաղաքը յուրաքանչյուր տարի հյուրնկալում է մեծ թվով բուժվողների, հանգստացողների և զբոսաշրջիկների: Բուժման ու սպասարկման ծառայությունից հիմնականում գոհ լինելով հանդերձ՝ նրանք դժգոհում են խայթող միջատների առատությունից, որի հետևանքով բնության գրկում բուժման և հանգստի համար կարևոր նշանակություն ունեցող հետիոտնի զբոսանքները դառնում են տհաճ, երբեմն անհնար:
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Ջերմուկ քաղաքի 80 հա տարածքում իրականացնել սեզոնային միջոցառումներ` 2 փուլով ուղղված մոծակների, ինչպես նաև ճանճերի, մլակների, մժեղների, տզերի, մոսկիթների և այլ միջատների քանակական բազմազանության նվազեցմանը: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման և յուրաքանչյուր փուլի
ավարտից հետո արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ մշտադիտարկում` համաճարակաբանական վերլուծություն, տեղանքի ուսումնասիրություն, միջատների կենսագոյատևման տարածքների ճշգրտումներ,
- միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար
համապատասխան հակամիջատային և հակամակաբուծային <<Վալսարեն>> (կամ դրան համարժեք) պատրաստուկի ձեռքբերում:
Վերջինիս օգտագործման չափաքանակը 1 հա-ի հաշվով կազմում է 2 լիտր: Խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումները 80 հա տարածքի վրա իրականացնելու համար <<Վալսարեն>> պատրաստուկի անհրաժեշտ քանակությունը երկու փուլի համար կկազմի 320 լիտր:
- Միջատների կենսաբանական զարգացման փուլերում դրանց հասուն և թրթուրային
ձևերի նկատմամբ ցողարկիչ-մեքենայով աէրոզոլ հեղացրման և ցողարկման մեթոդներով տարածքների մշակում, մինչև միջատների կենսաբանական ակտիվության շրջանի ավարտը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության և բնապահպանության նախարարություններ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան։
- Ակնկալվող արդյունքը
- մոծակների ակտիվության ժամանակահատվածում համաճարակային և սանիտարական կայուն իրավիճակի ստեղծում,
- մոծակների բազմացման համար հիմք հանդիսացող բնական և արհեստական կենսամիջավայրերի վերացում, որոնք կարող են պատճառ հանդիսանալ նաև բնական օջախային հիվանդությունների բռնկման,
- մոծակների միջոցով կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ և արյունամակաբուծային հիվանդությունների բռնկման, զարգացման և տարածման կանխարգելում,
- հանգստի գոտում մոծակների քանակական դրսևորմամբ պայմանավորված մարդկանց սեզոնային ալերգիկ դրսևորումների նվազեցում,
- միջատների կենսաբանական ակտիվության ժամանակահատվածում մարդկանց սննդի անվտանգության ապահովում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
Կողմնորոշիչ հաշվարկ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և խայթող այլ միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների
Մոծակների և խայթող այլ միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար պահանջվող գումարը կազմում է՝ 9 029 280 դ, որից՝
տրակտորիստի ծառայության վճար (ներառյալ տեխնիկա) – 1 հա 23 000 դ x 160 հա =
= 3 680 000 դ
բանվորի աշխատանքի վճար = 960 000 դ
դիզվառելիքի ձեռքբերում 320 դ/լ x 160 հա (1 հա x 12 լ) = 614 400 դ
թունաքիմիկատի (Վալսարեն) ձեռքբերում (2 լ x 6000 դ x 160 հա=320 լ) = 1 920 000 դ
գործուղման ծախսեր = 350 000 դ
ԱԱՀ 20% = 1 504 880
Ընդամենը՝ 9 029 280 դ.
-
Discussed
17.07.2017 - 02.08.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8719
Print