Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման հավելված 14-րդ կետի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովում կարող են ընդգրկվել մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողներ, համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներ, բուժաշխատողներ. համայնքի մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատանքի մասնագետներ և իրավաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
Հարկ է նշել, որ գործնականում գրեթե բոլոր համայնքներում հանձնաժողովների աշխատանքներին հրավիրվում և մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողներ։
Հաշվի առնելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ու ընդունվող որոշումները վերաբերում են երեխաների և ընտանիքի մյուս անդամների շահերին, ուստի ոստիկանության համապատասխան մասնագետների ներգրավումը մեծապես նպաստում է հանձնաժողովների կողմից քննարկվող դեպքերի բազմակողմանի ուսումնասիրությանը, հետևապես և օբյեկտիվ որոշումների կայացմանը։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է օրենսդրական հիմք սահմանել ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողներին տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում ներգրավելու նպատակով։
Որոշման մեջ կատարվող փոփոխույթունները և լրացումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման կամ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնի։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները կներգրավվեն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում, ինչը հնարավորություն կընձեռի երեխաների և քաղաքացիների շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը, հանձնաժողովի կողմից քննարկվող դեպքերը առավել բազմակողմանի ուսումնասիրելու, որն իր հերթին կնպաստի ավելի հիմնավորված որոշումների կայացմանը։
Ոստիկանություն
-
Discussed
25.03.2021 - 09.04.2021
-
Type
Decision
-
Area
Combating domestic violence and protection of minor's rights
-
Ministry
Police
Views 5790
Print