The project has not been accepted
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Գործող օրենսդրական կարգավորումները չեն սահմանում հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու պարագայում այդ մասին դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին հայտնելու պարտականություն, ինչի արդյունքում պրակտիկայում առկա են դեպքեր, երբ հետախուզվող անձն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվում է, ներկայացվում է համապատասխան հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացարած դատարան, սակայն դատապարտյալին հայտնաբերելու մասին վերջինիս վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը մնում է անտեղյակ։ Արդյունքում՝ հնարավոր է դատարան ներկայացնելուց հետո դատապարտյալը չներկայանա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իսկ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը դատապարտյալին հայտաբերելու վերաբերյալ տեղեկություններ չունենալու արդյունքում չձեռնարկի համապատասխան քայլեր՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։ Նման պայմաններում ակնհայտ է, որ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը կարող է տևական ժամանակ դուրս մնալ վերջինիս վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի տեսադաշտից՝ դրանով իսկ վտանգելով պատժի նպատակների իրականացման գործընթացը, քանզի նման իրավիճակը հանգեցնում է դատապարտյալի՝ պատժի կրելուց խուսափելուն: Պրակտիկայում առաջացած այս խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող կարգավորման բնույթը կայանում է հետևյալում.
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4341 հոդվածում կատարել լրացում՝ համաձայն որի ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց և դատարան ներկայացնելուց հետո դատարանը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին:
Այսպիսի կարգավորման դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց և դատարան ներկայացնելուց հետո դատարանը կունենա հստակ իրավական պարտականություն հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին, ինչով էլ կապահովվի վերջինիս գործառույթների լիարժեք իրացումը և պատժի ի կատար ածումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին տեղեկանալ հետախուզվող անձի հայտնաբերվելու մասին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ ՆՈՐՄԱՏԻՎ իրավական ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում պետական ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
25.03.2021 - 10.04.2021
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 5411
Print