Under development
ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
- Սույն իրավական ակտի ընդունման համար հիմք է ընդունվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը:
Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերոգրյալ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա), բ) և գ) կետերով սահմանված պատասխանատվության ռիսկերը պարտադիր կարգով ապահովագրելու և կիրարկումն ապահովելու նպատակով.
- Ընթացիկ իրավիճակը
Ներկայումս առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտները տարանջատված չեն Հայաստանի Հանրապետությունում ընդունված որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչներին համապատասխանող օբյեկտներից.
- Առկա խնդիրները
Աղյուսակի տեսքով ներկայացված արտադրական վտանգավոր օբյեկտներում 2006-2017 թ.թ. ընթացքում տեղի ունեցած արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դեպքերի մեծամասնությունը տեղի են ունեցել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտներնում, չնայած ձեռնարկված անվտանգության միջոցառումների դրանք քանի գնում ըստ տարիների նվազում են և հիմնականում տեղական բնույթի են, բայց չի բացառվում նաև խոշոր վթարներ առաջանալու հավանականությունը, որոնք կարող են տարածաշրջանային ազդեցություն ունենալ:
Հաճախակի արտադրական վտանգավոր օբյեկտները, այդ թվում՝ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտները կառուցվում են վարկային միջոցներով, այդ իսկ պատճառով դրանց սեփականատերերը ցանկանում են արագ ավարտել շինարարությունը և սկսել շահույթ ստանալ, ընդ որում, խախտելով նախագծի, տեխնիկական պայմանների, նորմերի, կանոնների պահանջները և շինարարության գործընթացը սկզբից մինչև ավարտը,ինչպես նաև շահագործման ընթացքում: Արտադրական վտանգավոր օբյեկտներում աշխատողների և դրանց հարակից տարածքներում բնակվող ազգաբնակչության անվտանգության ապահովումն արտադրական գործունեության հարաբերության նկատմամբ կորցրել է առաջնահերթությունը:
Դրա հետ կապված գործատուների և վարձակալողների որոշակի տնտեսական անկախությունը ծնել է ամենաթողության զգացում, անհարգալից վերաբերմունք մարդկանց կյանքի և առողջության պահպանման հարցերի նկատմամբ, ինչպես նաև անտարբերություն տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրների առաջացման նկատմամբ, որոնք ժամանակին չկանխելու դեպքում կարող են վերածվել շահագործող անձնակազմի համար վտանգավոր ռիսկերի:
Արտադրական վտանգավոր օբյեկտներում 2006 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 15-ը տեղի ունեցած արտադրական պատահարների, տեխնածին վթարների և մարդկանց պատճառված վնասների վերաբերյալ
Հ/Հ |
Ոլորտը |
Դեպքերի ընդհանուր քանակը |
Մարդկաց պատճառած վնասները |
||
Մահացու ելքեր |
Ծանր ելքեր |
Վնասված-քներ |
|||
Լեռնահանքային արդյունաբերություն |
103 |
36 |
68 |
1 |
|
Քիմիական և մետալուրգիական արդյունաբերություն |
17 |
6 |
24 |
|
|
Գազասարքավորումների շահագործում |
62 |
23 |
31 |
1 |
|
Ամբարձիչ սարքավորումների շահագործում |
23 |
18 |
12 |
|
|
Վերելակների շահագործում |
18 |
9 |
15 |
|
|
Կաթսայատեղակայանքների շահագործում |
2 |
|
1 |
|
|
Վառելիքի լիցավորման կայանների շահագործում |
2 |
1 |
1 |
|
|
Ջրային լողամիջոցների շահագործում |
4 |
2 |
2 |
|
|
Կարուսելների, ճոպանուղիների և շարժասանդուղքների շահագործում |
4 |
|
7 |
|
|
Ընդամենը |
237 |
95 |
161 |
2 |
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, այդ թվում՝ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների անվտանգ շահագործման մակարդակի բարձրացմանը, կատարելագործմանը և արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն, այդ թվում` վերականգնողական աշխատանքների իրականացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
- Սույն իրավական ակտով կկարգավորվեն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տարանջատումը մնացած արտադրական վտանգավոր օբյեկտներից:
Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի սահմանման ժամանակ հիմք են ընդունվել դրանց արդյունաբերական կամ արտադրական շենքերին ու շինություններին, մեքենասարքավորումներին, տեխնոլոգիական սարքավորումներին, տեխնոլոգիական գործընթացներին և դրանցում կիրառվող վտանգավոր նյութերին (պինդ, հեղուկ, գազային) վերաբերող դասակարգման բնութագրիչները, դասերը, խմբերը և չափանիշները՝ ըստ հրդեհավտանգավորության, պայթյունահրդեհավտանգավորության, հրդեհապայթյունավտանգավորության և պայթյունավտանգավորության, ըստ ռիսկերի դասակարգման և վտանգի նույնականացման:
Օբյեկտների դասակարգման ժամանակ հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու մասին» N 182-Ն որոշմամբ հաստատված վնասակար նյութերի սահմանաքանակները:
Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի մշակման համար ուսումնասիրվել են միջազգային (Եվրոպական միության՝ ԵՄ) և անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունների կողմից կիրառվող փորձը, բնութագրիչները և այլ իրավական ակտերը:
Միևնույն ժամանակ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի
մշակման համար հիմք է ընդունվել նաև Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» Կոնվենցիայի դրույթները, մասնավորապես Կոնվենցիայի №1 հավելվածով նախատեսվող գործունեության վտանգավոր տեսակների սահմանման համար օգտագործվող վտանգավոր նյութերի և պատրաստուկների խմբերը, շեմային քանակությունները, դոզաները և այլ բնորոշող չափանիշները: Առանձնակի է ուսումնասիրվել նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված վտանգավոր բեռների (վտանգավոր նյութերի) ՄԱԿ-ի համարների, անվանումների և նկարագրության, դասի կամ ենթադասի, ապրանքամանների և փաթեթավորման խմբերի ու հրահանգների, հատուկ դրույթների և սահմանափակ քանակությունների մասին տեղեկությունները.
- Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանող իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատման անհրաժեշտություն չկա.
- Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտները ըստ ոլորտների դասակարգման և անվանումների համար ընդունված է ցանկի տեսքով և սույն իրավական ակտի ձևաչափով սահմանումը:
- Հիմնական նպատակն է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը և այդ օբյեկտներում կիրառվող, արտադրվող, պահվող, փոխադրվող և շուկայահանվող վտանգավոր նյութերը (բեռները) և դրանց անվանումները, ներկայացվող անվտանգության պահանջները համահունչ դարձնել, ներդաշնակեցնել միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին, միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ընդունված վտանգավոր բեռների անվանումներին և համարներին համապատասխանեցնել:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Նախագիծը (էլեկտրոնային տարբերակը՝ նախագծի տեքստն, ընդունման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հիմնավորումը և տեղեկանքները) քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին (շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին):
Նախագծի տեքստի լրամշակված տարբերակը նախապատրաստվել է քննարկումների արդյունքում նրանց կողմից արված և ամփոփաթերթում ներառված բոլոր հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության
հիման վրա:
- Ակնկալվող արդյունքը
Կանոնակարգվող ոլորտի համար միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի սահմանում և իրավական հիմքերի ստեղծում:
Հայաստանի Հանրապետության տեխնիկական անվտանգության ոլորտում ձևավորել միասնական սկզբունքներով գործող արդյունավետ անվտանգության համակարգ:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Discussed
13.07.2017 - 28.07.2017
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 11936
Print