Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Armen Sargsyan 18.03.2021 23:41:52 ՏՏ ոլորտի տեղերը շատ քիչ են: Էլեկտրոնիկա, միկրո եւ նանոէլեկտրոնիկա Ռադիոֆզիկա Կիբեռնետիկա Սրանք այս պահին տնտեսության շարժիչ ուժերը կարող են դառնալ, եւ յուրաքանչյուր ասպիրանտի գիտելիքների կիրառումը էականորեն կարող են նպաստել ոլորտի զարգացմանը։ Կառաջարկեի այս մասնագիտությամբ ասպիրանտուրա դիմողներին տալ ավելի մեծ հնարավորություն՚ միաժամանակ մոտիվացնելով այլ ոլորտների ուսանողներին զբաղվելու ռազմավարական նշանակության մասնագիտությամբ: Տես՝ Գագիկ Բադադյան օգտատիրոջ պատասխանը:
2 Գագիկ Բադադյան 22.03.2021 09:11:02 Ասպերանտական կրթությունը գիտության և կրթության երկարաժամկետ և ռազմավարական զարգացման հիմքն է, քանի որ առանց գիտությամբ զբաղվողների գիտության գոյության մասին անգամ խոսելն անիմաստ է, իսկ տեղերի նման ծավալով կրճատումը հարցականի տակ է դնում երկարաժամկետ զարգացման հնարավորությունները: Ենթադրելի և հասկանալի է, որ նմանատիպ կրճատման պատճառը բյուջետային ծանրաբեռնվածության նվազեցումն է, սակայն այս գնով նվազեցումը դժվար թե ճիշտ լինի, կարելի էր ընդամենը բակալավրի և մագիստրատուրայի անվճար տեղերը կրճատել մի քանիսով, դրա հաշվին պահպանել ասպերանտական կրթության դեպքում առնվազն նախորդ տարիների քաղաքականությունը: Մասնավորեցնեմ խնդիրը ՀՊՏՀ օրինակով․ այս նախագծով բուհին տրվել է ընդամենը 5 տեղ /այդ թվում՝ 1-ը ԱՀ քաղաքացի/, այն դեպքում, երբ 2019-20թթ․ համար միայն 02 դասակարգչի դեպքում էր տրվել 5 տեղ, նմանատիպ փոփոխությունների համար ներկայացված հիմնավորումը բավարար չէ: Ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերի կրճատում չի եղել, ինչպես նախորդ տարի այս տարի ևս՝ ասպիրանտուրայի առկա ուսուցման ընդունելության համար հատկացվել է 151, իսկ հեռակայի համար՝ 35 տեղ: Ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը հատկացվում են ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով: Այդ իսկ պատճառով ըստ ոլորտների անվճար տեղեր հատկացնելիս հաշվի են առնվում նաև ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները: Պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու համար երիտասարդ մասնագետների համալրման անհրաժեշտությունից ելնելով, նախորդ տարվա համեմատ այս տարի 2%-ով ավելացել են բնական և տեխնիկական գիտությունններին հատկացված տեղերը և համապատասխանաբար 2%-ով էլ նվազել են հումանիտար և հասարակագիտական գիտություններին հատկացված տեղերը:
3 Դավիթ Խիթարյան 26.03.2021 09:57:39 «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամում կրթվում և պատրաստվում են սպորտի, ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի ոլորտների տարբեր մասնագետներ՝ այդ թվում նաև կինեզիստներ, ում գործունեությունը հիմնվում է բժշկակենսաբանական գիտությունների գիտելիքի վրա, մասնավորապես մարդու ֆիզիոլոգիական օրինաչափությունների և մեխանիզմների իմացության։ Միևնույն ժամանակ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»–ը միակ մասնագիտացված բուհն է, որի տեսլականը և առաքելությունը կայանում է սպորտի և սպորտը սպսարկող ոլորտների մասնագետների պատրաստումը։ Ուստի և՛ բուհի զարգացման, և՛ սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենք համարում հետբուհական կրթության շարունակականությունը վերոնշյալ ուղղությամբ։ Տես՝ Lusine Stepanyan օգտատիրոջ պատասխանը:
4 Lusine Stepanyan 02.04.2021 01:22:57 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հանդես է գալիս որպես ոլորտային միակ սպեցիֆիկ բուհը, որտեղ կրթվում և կերտվում են սպորտի, ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի մասնագետները։ Ուստի։շատ կարևոր է բուհի ռազմավարական ծրագրի շրջանակում բացահայտել և զարգացնել նաև գիտական պոտենցիալը։ այս նպատակով պահանջվող ասպիրանտական տեղերը համարվում են անհրաժեշտ և արդիական հատկապես Գ.00.09 և ԺԹ.ՕՕ.Օ1դասիչներով։ Ասպիրանտուրա ընդունելության համար պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղեր հիմնականում տրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական այն հաստատություններին և գիտական կազմակերպություններին, որոնք ունեն տվյալ մասնագիտությամբ ատենախոսության թեմա հաստատելու իրավունք: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բուհին ասպիրանտուրայի ընդունելության համար անվճար տեղեր նախատեսելու հնարավորության հարցը կքննարկվի հաջորդ ուսումնական տարվա նախագիծը ձևավորելիս: