«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
--------- ---------------- 2021 թվականի N - Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 23-րդ ենթակետում, N 23 հավելվածի 1-ին և 3-րդ կետերում, 8-րդ կետի 1-ին ենթակետում, 10-րդ և 21-րդ կետերում, օրինակելի ձևի 1-ին կետում, 3-րդ կետի 1-ին ենթակետում, 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում, 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում, 6-րդ կետի 1-ին ենթակետում և 7-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
2) N 23 հավելվածի և օրինակելի ձևի վերնագրերում «ԵՐԿՈՒ» բառը փոխարինել «ԵՐԵՔ» բառով,
3) N 23 հավելվածի՝
ա. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 5-րդ կետից հանել «Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում» բառերը,
գ. 7-րդ կետում « 4-րդ և 5-րդ կետերով սահմանված առաջնահերթությունները» բառերը փոխարինել «5-րդ կետով սահմանված նախապատվությունը» բառերով,
դ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և իր միջին ամսական աշխատավարձի չափի» բառերը,
ե. 25-րդ և 27-րդ կետերում «34» թիվը փոխարինել «45» թվով,
զ. օրինակելի ձևի 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
15.03.2021 - 30.03.2021
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 4993
Print