Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները (վերափորձաքննությունները) պարզեցված եղանակով իրականացնել  մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն որպես  բացառություն լրացվել են այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ:

Նախագծով լրացում է կատարվել պարզեցված ընթացակարգով վերափորձաքննություններ չիրականացնելու բացառությունների շարքում, այն է չարորակ նորագոյացությունների, վերին և ստորին վերջույթների կոտրվածքների,   ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13  թիվ 780- Ն որոշման հավելված 1-ի 31-րդ կետի գ) ենթակետով սահմանված, հավելված 2-ով և հավելված 3-ով սահմանված ախտաբանական վիճակներով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքերում իրականացվոց բժշկասոցիալական վերափորձաքննությունների:

Չարորակ նորագոյացությունների, վերին և ստորին վերջույթների կոտրվածքների դեպքերում  վերափորձաքննություննը անձի օբյեկտիվ զննությամբ իրականացնելու անհրաժեշտությունը բխում է նշված ախտաբանական վիճակների դեպքում վերականգնողական միջոցառումների արդյունավետությունից:

  • Discussed

    15.03.2021 - 30.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5589

Print