Add to favourites

«Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Աննա Ամիրջանյան 20.03.2021 19:28:05 1.Որոշման նախագծի հավելվածի <<Ընդհանուր դրույթներ>> բաժնի 1-ին կետում նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի սահմանման դրույթում անհրաժեշտ է <<որի հիմքում>> բառերից հետո ավելացնել <<նախադպրոցական տարիքի երեխաների>> բառերը, այնուհետև ՝ ինչպես տեքստում : Հիմնավորում. դրույթում հասկանալի չէ, թէ ո՞ր տարիքի երեխաների համար է նախատեսված չափորոշիչը: Բացի այդ, <<Նախադպրոցական կրթության մասին>> ՀՀ օրենքում (ՀՕ 267-Ն,ՀՕ 236-Ն-ը նոր խմբագրությամբ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նույն հասկացության մեջ առկա են տարբերություններ:
2 Աննա Ամիրջանյան 20.03.2021 19:38:20 Որոշման նախագծի հավելվածի <<Ընդհանուր դրույթներ>> բաժնի 1-ին կետում և այլ կետերում <<կարողունակություններ>> տերմինի (եզրույթի) ներառումը միանշանակ չէ. <<կարողություն>> բառը հայերենի տարբեր բառարաններում մեկնաբանված է <<կարող լինելը>> բացատրությամբ: Մասնավորապես` Ա.Սուքիասյան-<<Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան-Երևան,ԵՊՀ հրատ. -2009թ. Ռ.Նազարյան,Ա Գյոդակյան -Հայերենի ուղղագրական դպրոցական բառարան -2004թ. Էդ.Աղայան-Արդի հայերենի բացատրական բառարան -<<Հայաստան>> հրատ-ն--1978թ. Լեզվի կոմիտեն սկզբունքորեն դեմ չէ՞ տերմինի` եզրաբանությանը, քանի որ ՀՀ պաշտոնական լեզվի` արդի գրական հայերենի կանոնարկմանը, տերմինաբանության ,ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնակարգման սկզբունքների մշակման և միասնականացման գործառույթը վերապահված է լեզվի կոմիտեին:
3 Աննա Ամիրջանյան 21.03.2021 12:59:35 Նախագծի II բաժնի վերնագիրն է` նախադպրոցական տարիքի երեխաների ակնկալվող կարողունակությունները, որին հաջորդում է` 6-րդ կետում ամրագրված <<կարողունակություններ>> հասկացության բացատրությունը, որը բնութագրական է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար,իսկ եթե անդրադառնանք <<Նախադպրոցական կրթության մասին >> ՀՀ օրենքին,հոդված 3, 10-րդ կետին, այն շարադրված է հետևյալ բովանդակությամբ. 10)նախադպրոցական տարիք` երեխայի 0-6 տարեկան հասակը: Ուստի առաջարկվում է 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ. <<Կարողունակությունները անձի կողմից>> բառերից հետո ավելացնել`<<ինքնասպասարկման, սոցիալականացման,կյանքի հմտությունների ձևավորման>>,այնուհետև` ինչպես տեքստում:
4 Աննա Ամիրջանյան 21.03.2021 15:30:50 Նախագծի 8-րդ կետում <<Լեզվական և հաղորդակցական կարողություններ>> բաղադրիչի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ <<Տարբերում է հայերենի հնչյուն-տառերը, գաղափար ունի մեծատառի և փոքրատառի մասին>>, կարողանում է վանկատել բառերը:
5 Աննա Ամիրջանյան 21.03.2021 15:33:17 Նախագծի 8-րդ կետի 6-րդ ենթակետում ` <<Մշակութային կարողունակություններ >> բաղադրիչը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ . <<Գրական, գեղարվեստական, գեղագիտական, մշակութային կարողունակություն>> Բաղադրիչի տեքստի 1-ին տողում << հանրահայտ>>բառից հետո լրացնել << հայ և արտասահմանյան>> բառերը: 6-րդ ենթակետի 2-րդ տողում <<ունակ է>> բառից հետո ավելացնել երաժշտության, ազգային տոների ու ավանդույթների, կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների միջոցով>> այնուհետև, ինչպես` տեքստում:
6 Աննա Ամիրջանյան 21.03.2021 15:34:59 Նախագծի 8-րդ կետի 8-րդ ենթակետում մատնանշված <<Տնտեսական կարողունակություն>> վերնագիրը լիարժեք չի արդարացնում կրթական բովանդակության բոլոր բաղադրիչները: Մասնավորապես` երեխան գիտի,ճանաչում բնության երևույթները, տարրական գիտելիքներ ունի բնության առանձին երևույթների վտանգների, դրանցից պաշտպանվելու մասին,կարողանում է անվտանգ վարքագիծ դրսևորել բնության առանձին երևույթների՝ կայծակի, ամպրոպի, կարկուտի, անձրևի, մառախուղի ժամանակ; Առաջարկվում է` Վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Շրջակա միջավայրի,շրջակա իրերի, բնության երևույթների,հասարակական կյանքի, տնտեսական կարողունակություններ:
7 Նադեժդա Բաղրամյան 21.03.2021 10:24:20 Նախագծի III բաժնում թեև 12-րդ կետում նշված են նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ու զարգացման հիմնական ոլորտները` 1)շարժողկան ոլորտ. 2)խոսքի և հաղորդակցության ոլորտ. 3)հուզական,սոցիալ-անձնային ոլորտ. 4) իմացական ոլորտ. 5)ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտ, Սակայն նախագծից պարզ չէ, թե 2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության, այնուհետև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2019թ /22.10.N24-ն հրաման/ լրամշակված վաղ մանկության և զարգացման չափորոշիչները, ենթաոլորտները կիրառական են արդյո՞ք, թե` ոչ, ներառվա՞ծ են սույն իրավական ակտի նախագծում : Փաստենք, որ դրանք երեխայի զարգացման հենքային հիմնական ոլորտներն են,որոնք ոչ միայն բազային են կրթական ծրագրերի մշակման համար, այլև գործնական աշխատանքում յուրաքանչյուր երեխայի զարգացման ցուցանիշները բնութագրելու, անհատական աշխատանքի կազմակերպման մեթոդների ու հնարների կիրառման,զարգացման ընթացքի փուլային բնութագրման համար ոչ միայն դաստիարակի, այլև բազմամասնագետների և ծնողների համար:
8 Նադեժդա Բաղրամյան 23.03.2021 21:21:09 Նախագծում մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչները ըստ ոլորտների ընդհանրական են նշված, խտացված, երբեմն էլ՝ տարրալուծված, իսկ ցուցիչները հանված են: Սա լուրջ դժվարություններ կառաջացնի երեխայի զարգացման ցուցանիշները ուսումնասիրելու և բնութագրելու համար, ի վերջո` չափորոշիչն ամրագրում է տարիքային և ոլորտային բովանդակության անհրաժեշտ, ստորին թույլատրելի սահմանը, երեխաներից ակնկալվող կարողունակությունները: Չափորոշիչը նորմատիվ է, որի համապատասխան` սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, նաև երեխաների անվտանգության, խնամքի, անհրաժեշտ զարգացնող միջավայրի նվազագույն չափանիշները: Հարցի լուծման տարբերակ կարող է լինել առանձին դրույթ սահմանել ` ըստ որի 30.03.2011թ 2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարի, այնուհետև` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2019թ /22.10.N24-ն հրամանով սահմանված ոլորտային չափորոշիչների ցուցիչները համարել կիրառական: Ըստ էության` նախագծի կառուցվածքի ընդհանուր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ փաստաթղթի ձևաչափը փոփոխված է: Ներառված են կրթական նոր բաղադրիչների բնութագրիչներ: Առանձնացված և տարբերակված են զարգացման և կրթական վերջնարդյունքների հիման վրա` 6 տարեկան երեխաներից ակնկալվող կարողունակությունները առանձին. սա հասկանալի է, քանզի պետական կրթական քաղաքականությունը տարբեր օրենսդրական ակտերով ամրագրել է ավագ խմբի երեխաների պարտադիր կրթությունը: Անդրադառնանք նախագծի II բաժնի խորագրի 8-րդ կետին. Նախագծի 8-րդ կետի 1) -ին ենթակետում «Լեզվական և հաղորդակցական կարողունակություններ» վերնագիրը անհրաժեշտ է վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ. Խոսքի զարգացման, մայրենի լեզվի և հաղորդակցական կարողություններ Երեխաների խոսքի զարգացման և մայրենի լեզվի ուսուցման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական նպատակը բանավոր խոսքի ձևավորման, շրջապատի հետ խոսքային շփման հմտությունների ձևավորումն է` իր ժողովրդի գրական լեզվի տիրապետման նպատակով: Միաժամանակ, խոսքի զարգացման մեթոդիկայի գիտական հիմունքների, սկզբունքների, մեթոդների և հնարների իրականացման ուղղությամբ հրապարակված մի շարք ուսումնական ձեռնարկներում շեշտադրված է խոսքի զարգացման և մայրենի լեզվի ուսուցման անխզելիությունը: «Նախադպրոցական մանկավարժություն» Ս.Մարության, Ա.Դալլաքյան -Երևան, ԵՊՄՀ 2008 Մ.Բաղդասարյան «Ճիշտ հնչարտասանությունը նախադպրոցական տարիքում»,1988 Ա.Վարդանյան, Հ.Հովհաննիսյան, Ա.Մելիքսեթյան, Ս.Կարապետյան «Սովորեցնում ենք ճիշտ խոսել »- «Զանգակ» հր.2016 «Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար» Հ.Միտոյան -2020թ, «Մարի» հր-ն. Алексеева М.М., Яшина В.И. ,,Методика развития речи и обучения родному языку дошкольников,, Учеб. пособие для студ. высш. и сред. педагогических заведений - изд.центер ‘’Академия’’ 2000 «Մայրենի լեզվի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում»-ՀՀԿԳՆ,ԿԱԻ -2011թ, Ս.Չիբուխչյան,Լ.Սարգսյան և այլն: Նշենք,որ առանձին երկրներում նախադպրոցական կրթական ծրագրերի կառուցվածքային բաղադրիչներում տարաբնույթ գործունեության մեջ անձի, անհատականության մոտիվացիայի և ունակությունների խթանման, զարգացման ուղղությունները ներառված են երեխաների զարգացման և կրթության հետևյալ ոլորտներում՝ • Սոցիալ-հաղորդակցական զարգացում. • Ճանաչողական զարգացում, խոսքի զարգացում. • Գեղարվեստա-գեղագիտական զարգացում. • Ֆիզիկական զարգացում. (Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչ -ՌԴ 14.11.2013թ, ՌԴ կրթության և գիտության նախարարի 17.10.2013թ N1155 հրաման): Նախագծի 9-րդ կետում «Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ» խորագրում անցում է կատարվում ըստ ոլորտների և տարիքային խմբերի. 9-րդ կետի զ) ենթակետում` Ավագ խումբ, նշված` «Խոսքի և հաղորդակցության ոլորտում» 4-րդ պարբերության մեջ առաջարկվում է «տառերը» բառից հետո ավելացնել «արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները» 5)ենթակետում` նույն խմբի Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում ավելացնել` Ունի տարրական գիտելիքներ, պատկերացումներ կայծակի, ամպրոպի, որոտի, կարկուտի ձևավորման առանձնահատկությունների, վտանգների ,դրանցից պաշտպանվելու մասին: Իմացական ոլորտում- Ավագ խումբ զ) ենթակետ- երկրորդ պարբերությունից հետո ավելացնել` Կարողանում է բնության օրացույցի վրա ցույց տալ անձրևի,մառախուղի ,ծիածանի, քամու, կայծակի, արևոտ, ամպամած երկնքի , ամպերի պայմանական նշանները: Տարբերում է ճանապարհային երթևեկության նշանները, տրանսպորտի տեսակները: Գիտի լուսակրի, մետրոյի նշանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների սիմվոլները: 3)Իմացական ոլորտում Միջին խմբի երեխաների ակնկալվող կարողունակությոններում ավելացնել՝ Ունի իր բառապաշարում այնպիսի բառեր, որոնք արտահայտող առարկաներն ու երևույթները երեխայի անձնական փորձում չեն եղել: Արտահայտում է որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն: Կարողանում է խմբավորել երկրաչափական պատկերները՝ ըստ հատկանիշների. Հասկանում և օգտագործում է ժամանակը բնութագրող բառեր: Ունի պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության վերաբերյալ: Կրտսեր II խմբի երեխաների ակնկալվող կարողունակությոններում ավելացնել՝ Տարբեր իրադրություններում խոսքի մեջ օգտվոմ է որոշակի դիմելաձևերից: Հասկանում է նկարի բովանդակությունը և վերարտադրում է այն: Ոնի բնության մեջ տարրական կապերը հասկանալու կարողություն: Ճանաչում է անկենդան բնության, բուսական, կենդանական աշխարհի որոշ անվանումներ:
9 Նադեժդա Բաղրամյան 23.03.2021 21:23:24 Որոշման նախագծի հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետում «կարողունակություններ» բառից հետո փակագծում գրված «կոմպետենցիաներ» բառը փոխարինել «գիտակություն» բառով: