ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2021 թ. № --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման հավելվածի՝
1) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (բացառությամբ հայցորդի) կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
- տվյալ մասնագիտության գծով «Web of Knowledge» կամ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում առնվազն մեկ՝ հղման ենթակա գիտական հոդված ունենալու, կամ
- մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով առնվազն 1՝ առանց համահեղինակության կամ առնվազն 2՝ համահեղինակությամբ, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար առնվազն 2՝ առանց համահեղինակության կամ 1 առանց համահեղինակության և 2 համահեղինակությամբ կամ 4 համահեղինակությամբ հրապարակված գիտական հոդվածներ ունենալու, կամ
- համապատասխան ինտերնետային կայքէջում հրապարակված կամ փաստաթղթային հաստատում ունեցող` մագիստրատուրայի կրթական ծրագրի համար՝ արտերկրում տեղի ունեցած 2 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում կամ Հայաստանի Հանրապետության կամ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների տարածքում տեղի ունեցած 3 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրի համար արտերկրում տեղի ունեցած 6 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում կամ Հայաստանի Հանրապետության կամ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների տարածքում տեղի ունեցած 9 գիտաժողովի զեկույց կամ հրապարակում,կամ
- միջազգային գիտական կամ գիտակրթական (ճանաչված միջազգային գիտական մրցանակ, միջազգային ուսանողական օլիմպիադաների 1-3-րդ տեղեր), Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության պետական, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական, «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցանակներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգև ունենալու հանգամանքը:
- Սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով ներկայացված տարկետման համար հիմք հանդիսացած քաղաքացու նշանակալի նվաճումները չեն կարող ներկայացվել նաև ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով տարկետում ստանալու համար:».
2) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված նվաճումները կարող են համատեղվել և ներկայացվել հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական մեկ հոդվածը համարժեք է արտերկրում տեղի ունեցած 2 գիտաժողովի զեկույցի (հրապարակման) կամ Հայաստանի Հանրապետության կամ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների տարածքում տեղի ունեցած 3 գիտաժողովի զեկույցի (հրապարակման):»
3) 10-րդ և 14-րդ կետերում «26 տարին լրանալու օրը» բառերը փոխարինել «26 տարին ու վեց ամիսը լրանալու օրը» բառերով:
4) ուժը կորցրած ճանաչել նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանող ձևը:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 8-րդ կետի 3-րդ ենթակետը և 2-րդ կենթակետով լրացվող 8.1-ին կետը գործում եմ մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի օգոստոսի 1-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: