Add to favourites

Under development

«Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«……» …………………… 2021 թվականի N …….. -Ն

 

 ԼԻԶԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  677-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է՝ 

  1. Սահմանել լիզինգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, մասնագիտացված կազմակերպության(ների) և (կամ) բանկ(եր)ի ներկայացուցիչների (իրենց համաձայնությամբ) (այսուհետ՝ լիզինգատու) մասնակցությամբ նախապատրաստել և հաստատել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևը,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, հաստատել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման գրանցամատյանի ձևը:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, որպես պիլոտային ծրագրի իրականացում, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող անվազն 3 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույքի օտարման վերաբերյալ Հայաստանի Հանարապետության կառավարության որոշման նախագիծ,

2) լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներառում է սույն որոշման հավելվածով սահմանված ձևերի տեղեկատվությունը, մասնավորապես՝ գույքի անվանումը, գտնվելու վայրը, ընդհանուր մակերեսը, սպասարկման համար հատկացված հողատարածքը, սեփականության և (կամ) օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը (անշարժ գույքի դեպքում), թողարկման և շահագործման ժամկետը (շարժական գույքի դեպքում), գնահատված արժեքը, գնահատված արժեքի նկատմամբ օտարման գնի նվազագույն սահմանը, կանխավճարի չափը և վճարման ժամկետները և այլ տեղեկությունները,

3) լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը հայտարարության տեսքով 10-օրյա ժամկետում տեղադրել Կոմիտեի պաշտոնական կայքում ու www.azdarar.am կայքում։

  1. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 ԼԻԶԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի լիզինգի կիրառմամբ օտարման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգին համապատասխան լիզինգի առարկա է հանդիսանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափորոշիչներին համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույքը (այսուհետ՝ գույք), որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում են համաձայն NN 1 և 2 ձևերի:
  3. Սույն կարգով լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի ընտրությունն իրականացվում է ելնելով հետևյալ չափորոշիչներից՝

1) լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա անշարժ գույք կարող է համարվել միայն առանձնացված անշարժ գույքը կամ ընդհանուր անշարժ գույքից առանձնացված անշարժ գույքը, որը չի հանդիսանում այլ անձանց հետ ընդհանուր բաժնային սեփականություն,

2) Ձև N 1-ում ներառված անշարժ գույքի գնահատված արժեքը չի կարող լինել 50 միլիոն դրամից պակաս, իսկ Ձև N 2-ում ներառված շարժական գույքի գնահատված արժեքը՝ 10 միլիոն դրամից պակաս:

  1. Սույն կարգով լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի առուվաճառքի պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) լիզինգատու կարող է լինել բանկը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպությունը (այսուհետ՝ լիզինգատու):
  2. Lիզինգի կիրառմամբ օտարման ենթական գույքի առուվաճառքի պայմանագրով գույքը տիրապետող և օգտագործող սուբյեկտներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք (այսուհետ՝ լիզինգառու):
  3. Լիզինգի կիրառմամբ գույք կարող է տրամադրվել, եթե՝

1) առկա է տվյալ գույքի վերաբերյալ լիզինգի միջոցով օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը,

2) առկա է սույն կարգի 10-րդ կետին համապատասխան հայտ ներկայացրած լիզինգատուի կողմից ներկայացված գույքի գնման վերաբերյալ գրավոր առաջարկությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն հետևյալ պահանջների և պայմանների կատարման՝

ա. գույքի օտարման առաջարկվող գնի մասին.

բ. գույքի օտարման գնից 5 տոկոսի չափով վճարման ենթակա կանխավճարի չափի կատարման պարտավորության մասին.

գ. ապահովագրություն նախատեսելու դեպքում տեղեկատվություն՝ ապահովագրության պայմանների մասին.

ե. գույքի օտարման վճարման ժամկետների մասին:

  1. Լիզինգի կիրառմամբ գույքի օտարման համար լիզինգառուն համաձայն N 3 ձևի հայտ է ներկայացնում պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)։
  2. 8. Կոմիտեն սույն կարգի 7-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում լիզինգառուի կողմից ներկայացված հայտը բավարարելու կամ մերժելու մասին: Ընդ որում, ներկայացված հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին:
  3. 9. Լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ լիզինգառու(ներ)ի կողմից սույն կարգի 7-րդ կետով սահմանված հայտ(եր)ը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն հայտ(եր)ով ներկայացված տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում և azdarar.am կայքում:
  4. Միևնույն գույքի համար հրապարակելուց հետո 20-օրյա ժամկետում, եթե Կոմիտե են ներկայացվել ՝

1) մեկից ավելի հայտեր, ապա լիզինգի կիրառմամբ գույքի օտարման լիզինգատու է ընտրվում այն բանկը, որը համապատասխան գույքի դիմաց առաջարկել է վճարել ամենաբարձր գինը:

2) մեկից ավելի հայտեր և լիզինգատուների կողմից առաջարկվել է նույն մեկնարկային գինը, ապա Կոմիտեն տվյալ լիզինգատուների հետ վարում է գնային առաջարկների վերաբերյալ համատեղ բանակցություններ, որոնց արդյունքում ընտրվում է ամենաբարձր գին առաջարկած լիզինգատուն։

11. Կոմիտեն՝ լիզինգատուի և լիզինգառուի հետ փոխհամաձայնեցված՝ լիզինգի կիրառմամբ կազմված պայմանագրի նախագծի հիման վրա մեկամսյա ժամկետում նախապատրաստում է լիզինգի կիրառմամբ գույքի օտարման թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քննարկմանը

12.Լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները

1)անշարժ գույքի անվանումը, գտնվելու վայրը, ընդհանուր մակերեսը և սպասարկման համար հատկացված հողատարածքի մակերեսը շահագործման հանձնվելու տարեթիվը, իսկ շարժական գույքի դեպքում՝ գույքի անվանումը, բնութագիրը և թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի դեպքում՝ տեխնիկական անձնագրի համարը, տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրություն կամ տեղեկանք անշարժ կամ շարժական գույքը գրավի կամ արգելանքի առարկա չհանդիսանալու մասին, գույքի գնահատված շուկայական արժեքը, կանխավճարի չափը, վճարման ժամկետները և օտարման ենթակա գույքի նվազագույն գնման  գինը,

2)լիզինգատուի անվանումը,

3)լիզինգառուի տվյալները (իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատերի և ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)։

13. Լիզինգի կիրառմամբ գույքի օտարման թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո20 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օրինակելի ձևին համապատասխանող եռակողմ պայմանագիր՝ Կոմիտեի, լիզինգատուի և լիզինգառուի միջև՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

14. Կոմիտեն՝ տվյալ տարվա մինչև դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն լիզինգի կիրառմամբ գույքի օտարման պիլոտային ծրագրի իրականացման արդյունքների և առաջարկություն դրա հետագա կիրառելության վերաբերյաl:

Ձև N 1

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒN 

 Լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության  սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ 

  1. Հ/Հ

    Անշարժ գույքի անվանումը

    Անշարժ գույքի գտնվելու վայրը

    Անշարժ գույքի կառուցման տարին

    Անշարժ գույքի ընդհանուր մակերեսը (քառ. մետր)

    Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողատարածքը (քառ. մետր)

    Սեփականու-թյան և (կամ) օգտագործ-ման իրավունքի գրանցման վկայականի համարը

    Անշարժ գույքի գնահատված արժեքը

    (առ  .. .. …. թ.   դրությամբ)

    Անշարժ գույքի օտարման գնի նվազագույն սահմանը

    Ծանոթություն

    1

    2

    3

    4

    5

    6

    7

    8

    9

    10

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     


    Ձև N 2

    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

     

     Լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շարժական գույքի վերաբերյալ

     

    Հ/Հ

    Շարժական գույքի անվանումը

    Շարժական գույքի բնութագիրը, թողարկման և շահագործման ժամկետը

    Շարժական գույքի գնահատված արժեքը

    (առ  .. .. …. թ.   դրությամբ)

    Շարժական գույքի օտարման գնի նվազագույն սահմանը

    Ծանոթություն

    1

    2

    3

    4

    5

    6

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     


    Ձև N 3

    ԱՅՏ

     Լիզինգի կիրառՀմամբ օտարման ենթակա լիզինգատուի Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ

    1.Տեղեկություններ լիզինգատուի վերաբերյալ

    Անվանում և կազմակերպաիրավական ձև

     

    ՀՎՀՀ

     

    Պետ. ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվ

     

    Հասցե

     

    Էլեկտրոնային հասցե

     

    Պաշտոնական կայք

     

    Կոնտակտային հեռախոսահամար

     

    2. Տեղեկություններ լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող (անշարժ և շարժական) գույքի  վերաբերյալ

    Ձեռք բերվող անշարժ գույքի անվանումը և տեսակը

    Անշարժ գույքի գտնվելու վայրը

    Անշարժ գույքի ընդհանուր մակերեսը, սպասարկման համար հատկացված հողատարածքը (քառ. մետր)

    Սեփականության և (կամ) օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը

    Անշարժ գույքի գնահատված արժեքը

    (առ  .. .. …. թ.   դրությամբ)

    Անշարժ գույքի օտարման գնի նվազագույն սահմանը

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Ձեռք բերվող շարժական գույքի անվանումը և տեսակը

    Շարժական գույքի բնութագիրը, թողարկման և շահագործման ժամկետը

    Շարժական գույքի գնահատված արժեքը

    (առ  .. .. …. թ.   դրությամբ)

    Շարժական գույքի օտարման գնի նվազագույն սահմանը

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    3. Տեղեկություններ լիզինգառուի վերաբերյալ

    Իրավաբանական անձի համար՝ անվանումը, պետական գրանցման համարը

     

    Անհատ ձեռնարկատեր համար՝ անուն, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, պետական հաշվառման համարը

     

    Ֆիզիկական անձ համար՝

    անուն, ազգանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը

     

    Ձև N 1-ին և(կամ) Ձև N 2-ին համապատասխան գույքի միավորի մասին տվյալները, որը  լիզինգառուն ցանկանում է ձեռք բերել

     

    1.

    2.

    ....

    4. Լիզինգի կիրառմամբ օտարման ենթակա Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի ապահովագրություն վերաբերյալ (առկայության դեպքում)

    Ապահովագրության տեսակը

     

     

     

     

    5. Լիզինգատուի կողմից գրավոր առաջարկվող պայմանների վերաբերյալ

    գույքի օտարման առաջարկվող  գինը, որը չի կարող շեղվել գնի նվազագույն սահմանը

    գույքի օտարման գնից վճարման ենթակա կանխավճարի չափը.

    մեկնարկային գնի վճարման ժամկետները

     

     

     

     

     

     

     

     

     

         Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)                       ____________________________

                                                                                                 (անուն, ազգանուն)

     

                                                                      

     

            «____»_______________ 20___թ.

     

     

     

     

     

    ___________________________

     (ստորագրություն)     

     

     

     

     

                   

 

  • Discussed

    09.03.2021 - 30.03.2021

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5461

Print