Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-Ի N 450-Ն որոշման մեջ փոփախություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սովորողների իրավունքների պաշտպանության հանգամանքով, սպորտի զարգացման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարիքային շեմ սահմանելու հանգամանքով:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.
  2. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն և N 457-Ն որոշումներով սահմանվել են սպորտի բնագավառում ու մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված իրավական ակտերի համապատասխան կետերով նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տրվում է տարկետում 2-ից առավելագույնը 4 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` բացառիկ դեպքեր են համարվում քաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում ու սպորտի բնագավառում գործունեության համար ՀՀ կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից համապատասխանաբար ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն և N 450-Ն որոշումների համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:

Վերը նշված իրավական ակտերի իրավակարգավորումների մեջ առաջանում է հակասություն, մի որոշմամբ սահմանված է տարկետում ստանալու նվազագույն և առավելագույն ժամկետ, ինչպես նաև տարկետում ստանալու տարիքային սահմանափակում` մինչև 26 տարեկանը լրանալը, իսկ մյուս որոշմամբ սահմանափակում սահմանված չէ և քաղաքացին ով, օրինակ, մեկ անգամ նվազագույն` 2 տարի ժամկետով ստացել է տարկետում և ունի կարգով նախատեսված նվաճումներ, կարող է հայտ ներկայացնել պարդադիր զինվորական ծառայությունից ազատման: Գործող կարգավորումների համաձայն ստացվում է այնպես, որ քաղաքացին 20 տարեկանում կարող է ազատվել զինվորական ծառայությունից, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում, օրինակ, կրթության բնագավառում նվաճում ունեցող քաղաքացու համեմատ, ով պարտավոր է ըստ հերթականության ավարտել կրթական ծրագրերը (բակալավր 4-5 տարի, մագիստրատուրա 1-2 տարի և ասպիրանտուրա 2-3 տարի, բայց ոչ ավելի, քան մինչև 26 տարին լրանալը), որից հետո ստանալ գիտական աստիճան, զբաղվել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ, նոր միայն հավակնել զինվորական ծառայությունից ազատման իրավունքի:

Նախագծով առաջարկվող կարգավորման համաձայն` կապահովվի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու, այնուհետև նաև ազատվելու գործընթացների ժամկետների և տարիքի համապատասխանություն:

Ըստ նախագծով առաջարկվող կարգավորման, քաղաքացին, ով ունի նվաճում և ստացել է 2 տարի ժամկետով տարկետում, պետք է շարունակի իր մասնագիտական գործունեությունը, կատարելագործվի, ունենա նոր նվաճումներ և հավակնի նոր տարկետման իրավունքի, և այդպես` մինչև 26 տարին լրանալը, որից հետո միայն, որպես իրապես բացառիկ դեպք, կարող է հավակնել զինվորական ծառայությունից ազատման իրավունքի: Նշված կարգավորումը բացի վերոգրյալից, կնպաստի և կմոտիվացնի քաղաքացուն զբաղվել և կատարելագործվել իր մասնագիտական գործունեության մեջ, ինչը դրական ազդեցություն կունենա այդ ոլորտների զարգացման համար:

  1. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող փոփոխության համաձայն` պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատվել զորակոչային տարիքի (18-27 տարեկան) օտարերկյա (անկախ ազգությունից) անձինք, ովքեր կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հանդես կգան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում:

Նշված կարգավորման հիմնական նպատակը սպորտի բնագավառի զարգացումն է: Հաճախ ՀՀ հավաքական թիմերում հանդես գալու համար հրավիրվում են իրենց մարզաձևում հաջողություններ արձանագրած և մեծ պոտենցիալ ու հեռանկար ունեցող հայկական ծագմամբ կամ օտարազգի այլ երկրների քաղաքացիներ, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն և նրանց վրա տարածվում են ՀՀ քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու պարտավորությունները` այդ թվում նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պատավորությունը:

Եթե ի նկատի ունենանք, որ սպորտի բնագավառում հիմնական հաջողությունները գրանցվում են երիտասարդ տարիքում, ապա ստացվում է, որ ՀՀ հրավիրված ՀՀ քաղաքացիություն ստացած և ՀՀ հավաքական թիմերում հանդես եկող բոլոր անձինք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության: Նշված հանգամանքը խոչնդոտում է սպորտի զարգացմանը, քանի որ հաջողություններ ունեցող անձինք հիմնականում հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ պարտավորվելու են ինչ որ մի ժամանակահատվածում զորակոչվելու զինվորական ծառայության, իսկ այն անձինք ովքեր տվել են իրենց համաձայնությունը հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք չեն նպաստում մասնագիտական գործունեության կատարելագործմանը (անձնագրի վավերականության ժամկետի պատճառով ունենում են տեղաշարժվելու դժվարությոններ, զորակոչվում են զինվորական ծառայության կամ հայտնվում հետախուզման մեջ և այլն):

Առաջարկվող կարգավորմամբ, փաստորեն, բոլոր պրոֆեսիոնալ մարզիկների համար, հատկապես ծագումով հայ, կստեղծվեն նպաստավոր պայմաններ, ՀՀ վերադառնալու, ՀՀ քաղաքացիություն ստանալու և իրնց ներդրումը ՀՀ սպորտի զարգացման գործում ունենալու համար: Նշված կարգավորմամբ ֆեդերացիաները հնարավորություն կունենան հրավիրելու իրապես հաջողույթյուններ արձանագրող մարզիկների` երաշխավորելով, որ նրանք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, ինչը հավելյալ մոտիվացում կլինի այդ անձանց համար:

Հարկ է նշել նաև, որ նշված կարգավորումը բացի սպորտի բնագավառի զարգացման նպատակից ունի նաև դեմոգրաֆիական որոշակի կարգավորում, ինչով խրախուսվելու է հիմնականում ծագումով հայ մարզիկներին ՀՀ վերադառվալու, քաղաքացիություն ստանալու և հավաքական թիմերում հանդես գալու, իսկ հետագայում նաև իրենց հայրենիքում մասնագիտական գործունեությունը այլ կարգավիճակով (մարզիչի, ակումբի հիմնադրի և այլն) շարունակելու համար:

Որպես լրացում ավելորդ չէ նշել, որ նշված անձինք ՀՀ չվերադառնալու և ՀՀ քաղաքացիություն չստանալու պարագայում միևնույն է չէին զորակոչվելու զինվորական ծառայության և չէին կարողանալու որևէ ձևաչափով ներդրում ունենալ հայրենի սպորտի զարգացման գործում:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ասպիրանտուրայում սովորող քաղաքցիների ուսումնառությունը շարունակելու և գիտական աշխատանքը ավարտելու համար օրենսդրական հիմքերը, կսահմանվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նվազագույն տարիքային շեմ, օտարազգի օտարերկյա քաղաքացիներին ՀՀ հավաքականներում ելույթ ունենալու համար ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում հնարավորությունը կընձեռնվի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-Ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպորտի բնագավառի զարգացման, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տրամաբանությունից:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.
  2. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով առաջարկվող փոփոխության համաձայն` «ֆուտբոլի» բառից հետո լրացվում է «և ֆուտզալի» բառերով, ինչով կառանձնացվի և կհստակեցվի ֆուտզալի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկներին տարկետում տալու գործընթացը և կվերացնի տարընթերցման և լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտությունը:
  3. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխության տրամաբանությունից, համաջայն որի՝ պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատվել զորակոչային տարիքի (18-27 տարեկան) օտարերկյա (անկախ ազգությունից) անձինք, ովքեր կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հանդես կգան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում:

Նշված քաղաքացիներին այլևս անհրաժեշտություն չի լինի տալ տարկետում, այնուհետև առաջացնել ընթացակարգային, երբեմն նաև լուծում չունեցող, խնդիրներ վերջիններիս հետագա մասնագիտական գործունեությունը կատարելու համար:

Նշված կարգավորման հիմնական նպատակը սպորտի բնագավառի զարգացումն է: Հաճախ ՀՀ հավաքական թիմերում հանդես գալու համար հրավիրվում են իրենց մարզաձևում հաջողություններ արձանագրած և մեծ պոտենցիալ ու հեռանկար ունեցող հայկական ծագմամբ կամ օտարազգի այլ երկրների քաղաքացիներ, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն և նրանց վրա տարածվում են ՀՀ քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու պարտավորությունները` այդ թվում նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պատավորությունը:

Եթե ի նկատի ունենանք, որ սպորտի բնագավառում հիմնական հաջողությունները գրանցվում են երիտասարդ տարիքում, ապա ստացվում է, որ ՀՀ հրավիրված ՀՀ քաղաքացիություն ստացած և ՀՀ հավաքական թիմերում հանդես եկող բոլոր անձիք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության: Նշված հանգամանքը խոչնդոտում է սպորտի զարգացմանը, քանի որ հաջողություններ ունեցող անձիք հիմնականում հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ պարտավորվելու են ինչ որ մի ժամանակահատվածում զորակոչվելու զինվորական ծառայության, իսկ այն անձիք ովքեր տվել են իրենց համաձայնությունը հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք չեն նպաստում մասնագիտական գործունեության կատարելագործմանը (անձնագրի վավերականության ժամկետի պատճառով ունենում են տեղաշարժվելու դժվարությոններ, զորակոչվում են զինվորական ծառայության կամ հայտնվում հետախուզման մեջ և այլն):

Առաջարկվող կարգավորմամբ, փաստորեն, բոլոր պրոֆեսիոնալ մարզիկների համար, հատկապես ծագումով հայ, կստեղծվեն նպաստավոր պայմաններ, ՀՀ վերադառնալու, ՀՀ քաղաքացիություն ստանալու և իրնց ներդրումը ՀՀ սպորտի զարգացման գործում ունենալու համար: Նշված կարգավորմամբ ֆեդերացիաները հնարավորություն կունենան հրավիրելու իրապես հաջողույթյուններ արձանագրող մարզիկների` երաշխավորելով, որ նրանք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, ինչը հավելյալ մոտիվացում կլինի այդ անձանց համար:

Հարկ է նշել նաև, որ նշված կարգավորումը բացի սպորտի բնագավառի զարգացման նպատակից ունի նաև դեմոգրաֆիական որոշակի կարգավորում, ինչով խրախուսվելու է հիմնականում ծագումով հայ մարզիկներին ՀՀ վերադառվալու, քաղաքացիություն ստանալու և հավաքական թիմերում հանդես գալու, իսկ հետագայում նաև իրենց հայրենիքում մասնագիտական գործունեությունը այլ կարգավիճակով (մարզիչի, ակումբի հիմնադրի և այլն) շարունակելու համար:

Որպես լրացում ավելորդ չէ նշել, որ նշված անձիք ՀՀ չվերադառնալու և ՀՀ քաղաքացիություն չստանալու պարագայում միևնույն է չէին զորակոչվելու զինվորական ծառայության և չէին կարողանալու որևէ ձևաչափով ներդուրում ունենալ հայրենի սպորտի զարգացմանը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-Ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կնպաստի սպորտի բնագավառի զարգացմանը, ինչպես նաև կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությանը:

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-Ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    02.03.2021 - 17.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Sport and youth, Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5834

Print