Add to favourites

The project has not been accepted

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԻ, ԱՅՆ ԿԱԶՄՈՂ ԱՆՁԻ, ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ, ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏՎՈՂ ԿՆԻՔԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԻ, ԱՅՆ ԿԱԶՄՈՂ ԱՆՁԻ, ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ, ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏՎՈՂ ԿՆԻՔԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկա իրավիճակ

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացի իրականացումը ապահովել «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանի միջոցով:

Շտեմարանում հավաքագրվելու և մուտքագրվելու են ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթերի ձևանմուշները, այդ փաստաթղթերը տրամադրող մարմինների և անձանց անվանումները, հասցեները, կնիքներն ու դրոշմակնիքները, փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձանց անվան, պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները և, ստորագրությունների նմուշները:

Մինչ օրենքի ընդունումը վերը նշված տվյալների հավաքագրման գործընթացի իրավական կարգավորումը բացակայում էր և անհրաժեշտ տվյալների հավաքագրում չէր իրականացվում

Առաջարկվող լուծումները

 

Սույն նախագծով առաջարկվում է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանում հավաքագրել ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթ տրամադրող մարմինների կամ անձանց վերաբերյալ տեղեկությունները՝ պարտավորեցնելով վերջիններիս Արդարադատության նախարարությանը տրամադրել իրենց կողմից տրամադրվող փաստաթղթերի ձևանմուշները, դրանք ստորագրող անձանց տվյալները, պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակի վերաբերյալ տեղեկություները, ստորագրությունների, կնիքների և դրոշմակնիքների նմուշները: Միաժամանակ փաստաթուղթը տրամադրող մարմինների ու անձանց կողմից Արդարադատության նախարարությանը տրամադրվելու են ձևանմուշների, կնիքների շրջանառությունից դուրս գալու, պաշտոնատար անձանց փոփոխությունների, մարմինների վերակազմավորման կամ ստեղծման, նորանշանակ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Ակնկալվող արդյունք 

Պաշտոնատար անձանց ստորագրությունները, կնիքները, պաշտոնավարման ժամանակահատվածը և այլ տեղեկությունները հասանելի են լինելու փաստաթուղթը ապոստիլով վավերացնող աշխատակցի համար շտեմարանի՝ այդ տվյալների համար նախատեսված բաժին մուտք գործելիս համապատասխան տվյալների որոնման արդյունքում: Վերը նշված տվյալների հիման վրա պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացի համար պատասխանատու աշխատակիցները հնարավորություն են ունենալու մինչև փաստաթուղթը ապոստիլով վավերացնելը, ստուգել ներկայացված փաստաթուղթը տրամադրող մարմնի կամ անձի վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթի իսկությունը, որը հնարավորինս բացառեու է կեղծ փաստաթղթերի ապոստիլով վավերացման դեպքերը, դյուրին և հասանելի են դառնալու պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացման համար անհրաժեշտ վավերապայմանների՝ ստորագրության, պաշտոնեական դիրքի, կնիքի կամ դրոշմակնիքի, ստուգման գործընթացը:

  • Discussed

    01.03.2021 - 16.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, International relations, Notarial

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5420

Print