Add to favourites

ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

            ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ  ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1.  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

    ՀՀ քաղաքացիներ Գրիգոր Սուրենի Չիբուխչյանը (ծնվ.՝ 1996 թվականի օգոստոսի 14-ին, հաշվառման հասցե՝ Երևան, Եղբայրության 11 շ., բն. 27) և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանը (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 4-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Եղբայրության 11 շ., բն. 29), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտուրան և շարունակել են իրենց գիտական և գիտատեխնիկական գործունեությունը՝ Գ. Չիբուխչյանը 2019 թվականից, իսկ Հ. Չիբուխչյանը 2020 թվականից առ այսօր աշխատում են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում՝  որպես դասախոս:

Գրիգոր Սուրենի Չիբուխչյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 033 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Միկրոավտոբուսների տրանսմիսիայի հուսալիության գնահատումը և բարելավումը» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Տրանսպորտային միջոցների ամբիոնում» որպես դասախոս:

Նա որպես միայն իր կողմից հեղինակած և համահեղինակ հրապարակել է հոդվածներ և միջազգային գիտաժողովներում զեկույցներ՝ նվիրված տրանսպորտային միջոցների և տեխնոլոգիական սարքավորումների հուսալիության, երկարակեցության և աշխատունակության բարձնարցման հիմնահարցերին, որոնք ներկայումս կարևոր նշանակություն ունեն Հայաստանում և ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսության տարբեր ոլորտներում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման համար:

  Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-ին  պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 034 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Թռչող ապարատների բարեկապատ մեքենամասերի ամրության բարձրացումը ուլտրաձայնային տեխնոլոգիայի կիրառմամբ» թեմայով: Աշխատում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»  հիմնադրամի «Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնում» որպես դասախոս:

Նա որպես միայն իր կողմից հեղինակած և համահեղինակ հրապարակել է գիտական հոդվածներ՝  Հայաստանի և արտերկրների գիտատեխնիկական առաջատար ամսագրերում նվիրված թռչող ապարատների և անօդաչու թռչող սարքերի մեքենամասերի շահագործական հատկությունների բարձրացմանը և առավել արդյունավետ ուլտրաձայնային եղանակի կատարելագործմանն ու գործնական արդյունավետ կիրառմանը:

     Ակնկալվող արդյունքը.

«Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Գ. և Հ. Չիբուխչյաններին՝ որպես լավագույն մասնագետների, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական, գիտաուսումնական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով, աշխատելու «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»  հիմնադրամում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 ՏԵՂԵԿԱՆՔ

ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

«Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    26.02.2021 - 14.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4924

Print