Add to favourites

The draft has been accepted

«Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման Հավելված N 4-ով որպես ռազմավարական նպատակ առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխություններով, մասնավորապես 29-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որի կարգը սահմանում է Կառավարությունը՝ միասնական իրավական հիմք ստեղծելով տարբեր պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվության փոխանակումը էլեկտրոնային եղանակով համակարգված իրականացնելու համար:

Բացի այդ, Օրենքում կատարված փոփոխություններով նոր լուծումներ առաջարկվեցին պարտապանի գույքի գույքագրման ընթացքում: Մասնավորապես, սնանկության վարույթի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հնարավորություն տրվեց սնանկության գործով կառավարչին պարտապանի գույքի  գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում անհրաժեշտության դեպքում հարցում ուղղել պետական մարմիններին՝ անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար:

Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգը արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար:

Վերոնշյալը վկայում է պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության մասին:

Հարկ է նշել ևս մեկ հանգամանք. վերը նշված ռազմավարական գործողության շրջանակում մշակվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) տեխնիկական առաջադրանք՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործառութային և տեխնիկական առանձնահատկությունների մասին, որի հիման վրա վրա պետք է մշակվի նաև նշված միասնական տեղեկատվական համակարգի բաղադրիչը: Համաձայն տեխնիկական առաջադրանքի` ծրագրի ընդհանուր մշակման և գործարկման համար նախատեսված է 32 շաբաթ:

Տեխնիկական առաջադրանքի հիման վրա դեռեւս 2020 թվականի ապրիլին Եվրոպական միության աջակցությամբ կայացած մրցույթի ամփոփման աշխատանքները որոշ տեխնիկական ու բովանդակային խնդիրների պատճառով հետաձգվեցին մոտ ութ ամսով: Միաժամանակ հարկ է նշել, որ ԵՄ համապատասխան ֆինանսական միջոցները հասանելի են, ինչի պայմաններում նախատեսվում է առաջիկայում հայտարարել նոր մրցույթ, որի տևողությունը կարող է կազմել երկուսից մինչ վեց ամիս: Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ հաղթող կազմակերպությանը որոշելուց հետո էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման գործընթացը տևելու է շուրջ երեսուներկու շաբաթ: Նշված հանգամանքի հաշվառմամբ է պայմանավորված նախագծի՝ ուժի մեջ մտնելու նման երկար ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը:

 

  • Discussed

    24.02.2021 - 11.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Bankruptcy, Electronic justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6456

Print