Located in RA Government
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1288-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի, 193-րդ հոդվածի 3-րդ և 199-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվությունների ստացման և «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգերը սահմանելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) նախաբանում «191-րդ հոդվածի`» բառից հետո լրացնել «,193-րդ հոդվածի 3-րդ և 199-րդ հոդվածի 3-րդ մասերի`» բառերով:
2) Որոշումը լրացնել նոր 3-րդ և 4-րդ հավելվածներով` համաձայն N 1 և 2 հավելվածների».
3) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:»:
4) Որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով:
- Ուժը կորցրած ճանաչել` ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի N 239 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1288-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման 10-րդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. _____________ ___ |
Հավելված N 1
ՀՀ կառավարության
N --- որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 202 -Ն որոշման
ԿԱՐԳ
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000), ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ
- Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները:
- «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտարարատու) թղթային կամ էլեկտրոնային (secretariat@customs.am) եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 5 ձևի,
2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ) պատճենները,
3) հաշիվ-ապրանքագրերի պատճենները,
4) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը:
5) ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հաշվարկը,
6) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին,
7) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:
- Թույլտվություն ստանալու նպատակով հայտարարատուն կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից: Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակը նշված համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
- Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
- Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում, կազմվում է թույլտվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված N 2 ձևի, երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտարարատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:
- Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է հայտարարատուին:
- Հայտարարատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
- Թույլտվություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 2-րդ և 7-րդ կետերի պահանջները:
- Լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը, երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր` առձեռն կամ փոստային, կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտարարատուին` նշելով մերժման հիմքերը:
- Թույլտվության տրամադրման մերժումը հայտարարատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Եթե ապրանքների վերամշակման ընթացքում ի հայտ եկած տեխնոլոգիական առանձնահատկությունների հետևանքով առաջանում է շեղում թույլտվության համար ներկայացված հաշվարկից, հայտարարատուն դիմում է լիազոր մարմին թույլտվության մեջ փոփոխություն կատարելու համար` ներկայացնելով մատակարարների հետ ներմուծվող ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի փոփոխության վերաբերյալ պայմանագրի պատճենը, հաշվարկ` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի, և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հաստատված ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշման N 9 հավելվածի ձև N 1-ով սահմանված ցանկ:
- Բացառությամբ սույն կարգի 11-րդ կետում նշված փոփոխության, անհրաժեշտության դեպքում, սույն կարգով թույլտվություն ստացած անձն անձնական տվյալների փոփոխության դեպքում լիազոր մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է այդ փոփոխությունների մասին` ներկայացնելով դրանք հաստատող փաստաթղթեր:
- Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է թույլտվություն ստացած անձի ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է թույլտվությունը:
- Թույլտվությունները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից սահմանված` հաշվառման գրանցամատյանում (թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող) ձևին համապատասխան:
Ձև N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
Դ Ի Մ ՈՒ Մ
Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին
Հայտարարատու
________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը)
________________________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)
________________________________________________________________________________
(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)
Վերամշակում իրականացնող անձ (լրացվում է, եթե հայտարարատուն և վերամշակում իրականացնող անձը տարբեր են)
________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը)
________________________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)
________________________________________________________________________________
(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ________________________________________________________________________________
Տեղեկություններ`
___________________________________________________________________________________
(ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին)
___________________________________________________________________________________
(ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է)
Խնդրում եմ տրամադրել մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն:
Դիմումին կից ներկայացնում եմ`
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հաշվարկը:
- Հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ) պատճենները,
- հաշիվ-ապրանքագրերի պատճենները,
- Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):
_________________________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող _____________________ __________________________________
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
____ ______________ 20 թ.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
N___ որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
N 202 -Ն որոշման
ԿԱՐԳ
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ (ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ` 710210000, 710221000, 710231000), ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ
- Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000), թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մաքսային ձևակերպման համար թույլտվությունների ստացման հետ կապված հարաբերությունները:
- «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի շրջանակներում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտարարատու) առձեռն կամ էլեկտրոնային (secretariat@ customs.am) եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 6 ձևի,
2) հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ) պատճենները,
3) հաշիվ-ապրանքագրերի պատճենները,
4) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը,
5) ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հաշվարկը,
6) տեղեկություններ ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին,
7) տեղեկություններ ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է:
- Թույլտվություն ստանալու նպատակով հայտարարատուն կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի ստորագրման պահից: Եթե ապրանքները «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակը դրանց վերանորոգումն է, ապա որպես թույլտվություն կարող է օգտագործվել մաքսային հայտարարագիրը: Ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկը մեկնարկում է դրանք «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների առանձին խմբաքանակների (մի քանի խմբաքանակների) մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
- Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
- Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում, կազմվում է թույլտվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված N 2 ձևի, երկու օրինակից, որոնցից առաջին օրինակն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտարարատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:
- Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է հայտարարատուին:
- Հայտարարատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
- Թույլտվություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 2-րդ և 7-րդ կետերի պահանջները:
- 9. Լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր` առձեռն կամ փոստային, կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտարարատուին` նշելով մերժման հիմքերը:
- Թույլտվության տրամադրման մերժումը հայտարարատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Անհրաժեշտության դեպքում, սույն կարգով թույլտվություն ստացած անձն անձնական տվյալների փոփոխության դեպքում լիազոր մարմնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է այդ փոփոխությունների մասին` ներկայացնելով դրանք հաստատող փաստաթղթեր:
- Լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է թույլտվություն ստացած անձի ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունը և անհրաժեշտության դեպքում փոփոխում է թույլտվությունը:
- Թույլտվությունները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից սահմանված` հաշվառման գրանցամատյանի (թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող) ձևին համապատասխան:
Ձև N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
Դ Ի Մ ՈՒ Մ
Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն ստանալու մասին
Հայտարարատու________________________________________________________________
(վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)
________________________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)
________________________________________________________________________________
(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի անվանումը)
________________________________________________________________________________
(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը______________________________________________
Տեղեկություններ`
___________________________________________________________________________________
(ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման առաջարկվող եղանակի մասին)
___________________________________________________________________________________
(ներմուծված ապրանքների վերամշակման գործընթացների և (կամ) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում նախատեսվում է)
Խնդրում եմ տրամադրել մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն:
Դիմումին կից ներկայացնում եմ`
- Հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի (պայմանագրերում ներառելով տեղեկատվություն վերամշակման արդյունքով ստացված ապրանքների արտահանման վերաբերյալ)
- Հաշիվ-ապրանքագրերի պատճենները պատճենները,
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտը և վերամշակման նպատակով հաստատված ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերաբերյալ ցանկերը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 2 հավելվածով հաստատված հաշվարկը:
_____________________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող _____________________ __________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 20 թ.
-
Discussed
04.07.2017 - 31.07.2017
-
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 8849
Print