Add to favourites

The project has not been accepted

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

 1.Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ասպիրանտուրայի հավակնորդները հնարավորություն չեն ունեցել նախապատրաստվել օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորմանը:

 

 2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ասպիրանտուրայի հավակնորդնեը չեն հասցրել պատշաճ մակարդակով նախապատրաստվել օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորմանը:

Բացի այդ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի 2020 թվականի փետրվարի 3-ի № 02/16.10/2897-2021 գրությունը՝ նվազեցվել է «1111. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական  կրթություն» ծրագրի «12005 Հետբուհական մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում բուհական հաստատություններում» միջոցառմանը հատկացվող ֆինանսավորումը, որն ամբողջությամբ ուղղված է օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորումը ֆինանսավորելուն:

Վերոհիշյալ ենթածրագրի ֆինանսավորումը կրճատելիս առաջնորդվել ենք հիշյալ միջոցառման չիրականացման տեսակետից նվազ ռիսկային լինելու հանգամանքով:

 

  3. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում դիմորդները կհանձնեն միայն մասնագիտական քննություն: 

  • Discussed

    22.02.2021 - 10.03.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6339

Print