Under development
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին սկիզբ առած՝ ԿՈՎԻԴ 19 համավարակի, այնուհետ ստեղծված պատերազմական իրավիճակի պայմաններում սահմանված միջոցառումներն իրականացնելու համար հետազոտական և բանակցային աշխատանքների իրականացման անհնարինությամբ։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ներկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը։ Համակարգի վերանայման համար այժմ իրականացվում է հետազոտություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Առաջիկայում նախատեսվում են իրականացնել նաև շահեկից մարմինների հետ քննարկումներ, որոնք հնարավոր չի եղել իրականացնել արտակարգ և ռազմական դրության պայմաններում։ Սահմանված ժամկետներում փոփոխությունների իրականացման բացակայության վերաբերյալ տեղեկությունը ներկայացվել է ՀՀ վարապետի աշխատակազմ և ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 02/11.7/53769-2020 հանձնարարությամբ ընդունվել է ի գիտություն։ Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգում դերակատարների հստակեցումից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել փոփոխություն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում, որտեղ համակարգի դերակատարներին կվերապահվեն «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից բխող լիազորություններ։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Նախագծի ընդունման նպատակն է՝ փոփոխել միջոցառումների իրականացման ժամկետները՝ սահամանելով գործընթացների լիարժեք իրականացման համար նոր ժամկետներ։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն՝ օրենսդրական ակտերում փոփոխություններ իրականացնելու համար առավել իրատեսական ժամկետներ։ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 31-ի N 885-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի
1 |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում: |
2 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել: |
-
Discussed
19.02.2021 - 09.03.2021
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 5618
Print