Add to favourites

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծով նախատեսվում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության և տեղակայման վերաբերյալ դրույթների գործողության ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի ընթացքում հայտարարված COVID-ի համավարակով հայտարարված արտակարգ, ապա նաև` ռազմական դրությունների հետևանքով ոլորտի տնտեսավարողների գործունեության սահմանափակմամբ պայմանավորված ֆինանսական կարողությունների նվազման հետ։

Միաժամանակ` նշված ժամանակահատվածն հնարավորություն կտա նաև գործող իրավակարգավորումները հստակեցնելու, դրանք իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու համար: 

 

  • Discussed

    16.02.2021 - 05.03.2021

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6437

Print

Suggestions

Դավիթ Սարգսյան

02.03.2021

Գտնում ենք, որ շրջանառվող նախագծի ընդունումը միանշանակ անհրաշետ է, սակայն այն միայն ժամանակավոր լուծում է ոլորտում ներկայումս առկա խնդիրների համար, որոնց համընդհանուր լուծումը կարող է տրվել օրենսդրական փաթեթային կարգավորումների տարբերակով, որի նախապատրաստման համար կպահանջվի ավելի երկար ժամանակահատված: Քանի որ ներկայիս պայմաններում տնտեսվարողներն այդ ժամանակը չունեն և կարող են մինչ այդ ի սպառ սնանկանալ կամ դադարեցնել իրենց գործունեությունը, գտնում ենք, որ շրջանառվող նախագիծը բավարար է` ապահովելու համար խնդրի ժամանակավոր լուծումը, ուստի առաջարկում ենք հնարավորինս արագ այն ընդունել...

Դավիթ Սարգսյան

02.03.2021

...Գտնում ենք, որ ավագանիներին վերոնշյալ օբյեկտների տեղակայման (հեռավորության) պահանջներ սահմանելու լիազորություն տալու հետ մեկտեղ, օրենսդիրը պարտավոր էր սահմանել նաև այդ պահանջների մշակման, հաստատման, վերանայման ու կիրարկման կարգը, հակառակ դեպքում վերոնշյալ լիազորող նորմը կարող է հանգեցնել համայնքների ավագանիների ամենաթողության, խտրականության և սուբյեկտիվիզմի դրսևորման: Որպես անալոգիա կարող էր կիրառվել որոշակի վայրերում աղմուկին վերաբերող սանիտարական նորմերի սահմանման և դրանց կիրառման մոդելը, որի կիրառման համար` նախ 1992 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է <<Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին>> ՀՕ-43 օրենքը, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ <<սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը>>, ապա ՀՀ կառավարության կողմից 1993 թվականի հոկտեմբերի 12-ի N 518 որոշման 5-րդ կետով հաստատվել են սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման կիրարկման կարգն ու պայմանները, ապա նոր միայն համապատասխան մարմինների կողմից վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա սկսել են սահմանվել համապատասխան նորմեր, օրինակ` ՀՀ առողջապահության նախարարության 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով սահմանվել են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը:

Դավիթ Սարգսյան

02.03.2021

Օրենքի նախագծի ընդունումը դարձել է հրատապ հրամայական ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների համար, քանի որ վերջիներիս կողմից 2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-378-Ն օրենքի ընդունումով <<սահմանփակման ենթակա ծառայություն>> մատուցող բիզնեսների համար ստեղծվել է իրենց գործունեությունն ակամայից դադարեցնելու, բազմաթիվ աշխատատեղեր կրճատելու, բազմամիլիոնանոց բիզնեսները կորցնելու մի աննախադեպ իրավիճակ, որն ավելի է խորացել COVID-19 համավարակի և պատերազմի պատճառով ՀՀ-ում սահմանված սահմանափակումների հետևանքով: Վերոնշյալ օրենքի անորոշության, ձևակերպումների անհստակության և իրավակարգավորումների թերի լինելու արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրենքում լրացված 15.3-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Երևան և Ջրվեժ համայնքների ավագանիների կողմից ընդունված համապատասխանաբար 25.12.2019թ. 188-Ն և 12.11.2019թ. N 67-Ն որոշումներով սահմանվել են սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների տեղակայմանը և հեռավորությանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք աղերս չունեն վերոնշյալ օրենքի ընդունման անհրաժեշտության, կարգավորման նպատակի, բնույթի և ակնկալվող արդյունքի հետ:

See more