ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի _______________ N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 10-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ ենթակետ.
«6) Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներ:».
2) 11-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետ.
«4) սույն հավելվածի 10-րդ կետով և 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները վերաբերելի չեն սույն հավելվածի 10-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքերին:».
3) 22-րդ կետի երրորդ ենթակետի «2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման» բառերը փոխարինել «1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշման» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
12.02.2021 - 27.02.2021
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 5888
Print