ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-ի 2021 թվականի N -Ա
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կադաստրի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն հավելվածի, նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի՝ այն նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
- Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի -------------- - ի
N –Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
N |
Գույքի անվանումը |
Ձեռքբերման տարեթիվը |
Գույքի արժեքը (դրամ) |
1. |
Գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք՝ Trimble R10-2 |
2019 թ. |
4,112,700 |
-
Discussed
11.02.2021 - 26.02.2021
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 5496
Print