ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջով:
Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծումը ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գերակա հիվանդությունների արդյունավետ վերահսկմանն ու կանխարգելմանը, հանրային առողջապահության ոլորտում «միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող դեպքերի հայտնաբերմանն ու արագ արձագանքմանը, դրանց կանխարգելմանը, խորհրդատվությունների, տեղեկատվական հաղորդակցման, կադրերի ուսուցման, մեթոդագործնական աջակցման, փորձի փոխանակման, ինչպես նաև որակի, կենսանվտանգության և կենսապահովության կառավարման համակարգերի ներդրման միջոցով լաբորատոր համակարգի կարողությունների շարունակական զարգացմանը, բարձրորակ, ճշգրիտ, անժամանակավրեպ և անվտանգ գործելակարգի ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելման գործընթացների զարգացմանն ու հետևելիությանը:
Համընդհանուր լաբորատոր ցանցի շնորհիվ Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգը ձեռք կբերի լաբորատոր հետազոտական տվյալների ստացման վստահելի, միմյանց և միջազգային լաբորատորիաների հետ համադրելի գործելակարգ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
1. «Համընդհանուր լաբորատոր ցանցի սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում է համընդհանուր լաբորատոր ցանցի սկզբունքները, համակարգման, կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող առանձին լաբորատորիաների (անկախ՝ կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելիությունից, մակարդակներից) և/կամ առանձին ոլորտներում գործող ուղղահայաց լաբորատոր ցանցերի համախմբման համագործակցային մեխանիզմները, գործառույթները՝ ըստ ազգային և տարածքային մակարդակների:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Համընդհանուր լաբորատոր ցանցի սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի համընդհանուր լաբորատոր ցանցի գործառույթները՝ ըստ ազգային և տարածքային մակարդակների, ինչպես նաև համակարգման և համագործակցային մեխանիզմները:
-
Discussed
10.02.2021 - 25.02.2021
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 6013
Print