Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 496-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» N 496-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1)Որոշման մեջ 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ1-րդ կետով․
«1.1․ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի, ՀՀ հարկային օրենսգրքի, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների (այսուհետ՝ Վճարներ) իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրանց վճարումն իրականացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով։
2)Որոշման 2-րդ կետում «կամ տեղական տուրքի» բառերից հետո լրացնել «կամ Վճարների» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի մարտի 1-ը:
-
Discussed
08.02.2021 - 23.02.2021
-
Type
Decision
-
Area
Justice, State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 4908
Print