«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերության 3-րդ կետի համաձայն՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպությունների զուտ շահույթը` մինչև հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից:
Խնդիրը կայանում է նրանում, որ ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետու տարվա արդյունքներով վնասներ ունենալու պարագայում ստացվում է, որ կազմակերպությունները չեն ապահովում շահութահարկի արտոնության կիրառության համար օրենքով սահմանված նախապայմանը:
Միևնույն ժամանակ, օրենքով հստակ կարգավորված չեն հարկման հարաբերություններն այն դեպքում, երբ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ծրագիրն իրականացնող կազմակերպություններն իրականացնում են ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ), որոնց մասով նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնությունները:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում կազմակերպությունների ստացվող եկամուտները, ինչպես նաև ծախս չեն համարվում ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը՝ վերացնելով ծրագիրն իրականացնող կազմակերպությունների զուտ շահույթը ծրագրի շրջանակներում օգտագործած լինելու նախապայմանը, քանի որ այդ նախապայմանի առկայությունը գործնականում ուղեկցվում է բարդություններով։ Նախագծով առաջարկվում է կարգավորել նաև «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հետագա իրականացմանը խոչընդոտող պայմանների վերացումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության հետ կապված հարաբերությունները:
Տեղեկանք
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
Եզրակացություն
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
-
Discussed
05.02.2021 - 21.02.2021
-
Type
Law
-
Area
Financial
-
Ministry
Ministry of Finance
Views 5532
Print