«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
0 - Agree
-
0 - Disagree
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1.
|
Անհրաժեշտությունը- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգերի մի մասը սահմանվել է ՀՀ կառավարության, մի մասը լիազոր պետական մարմնի, մի մասն էլ որպես մեթոդական ցուցում՝ պետական արխիվի տնօրենի կողմից, ինչը դժվարեցնում է դրանց լիարժեք օգտագործումը, ուստի անհրաժեշտ է դրանք միավորել և սահմանել մի ընդհանուր կարգ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները- Հանրապետությունում արխիվային գործի զարգացման ընդհանուր մակարդակը, ներառյալ օրենսդրությունը, գիտամեթոդական և կազմակերպական գործունեությունը, ընդհանուր առմամբ համադրելի է հետխորհրդային տարածաշրջանի պետությունների արխիվային գործի ընդհանուր մակարդակի հետ, սակայն դեռևս կա կատարելագործման անհրաժեշտություն |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կատարելագործում և հետագա բարելավում |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը- Արխիվային գործի մասին ՀՀ օրենսդրության կատարելագործումը |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք- Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: |
6. |
Ակնկալվող արդյունքը- ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ առավել արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրումը և օգտագործումը, այդ փաստաթղթերի երաշխավորված և անվտանգ պահպանության ապահովումը |
նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
|
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/ կամ լրացումների անհրաժեշտությունը- չկան |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը- համապատասխանում է |
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին
|
|
1. |
հասարակությանը նախագծի մասին իրազեկումը- նախագծի քննարկմանը հասարակութունը չի ներգրավվել |
Տեղեկանք պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին |
|
1. |
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսնվում |
-
Discussed
10.02.2017 - 26.02.2017
-
Type
Procedure
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 9981
Print