«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«------» ---------------------- 2017 թվական N ------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1101-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 6-րդ կետը լրացնել նոր՝ «17»-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«17) Ճնշման կարգավորիչ. ավտոմատ կարգավորման համակարգ, ելքում պահպանելով հաստատուն ճնշում 19,6 ՄՊա առավելագույն արժեքով և +1% չափման առավելագույն հարաբերական սխալանքով,մուտքային 19,6-27,5 ՄՊա ճնշման արժեքների դեպքում։Համակարգը տեղադրվում է մինչև գազալիցքավորման աշտարակը։»:
2) 18-րդ կետում «հսկիչ» բառից հետո լրացնել «կարգավորիչ» բառը:
3) 87-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Լիցքավորվող գազի ջերմաստիճանի և ճնշման վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային հանգույցից պետք է առցանց փոխանցվեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները,խախտման դեպքում կդադարեցվի լցավորման գործընթացը, իսկ խախտում կատարած կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն՝ վարչարարություն իրականացնելու նպատակով.»:
4) լրացնել նոր՝ «154»-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«154.Ճնշման կարգավորիչը անընդհատ իրականացնում է ելքային ճնշման չափումներ և առցանց ուղարկում է ինֆորմացիան համակարգչին, համակարգիչը կարող է փոփոխել կարգավորիչի ելքային արժեքը մինչև 19,6 ՄՊա։ Ճնշման կարգավորիչը համարվում է չափողական համակարգ, պետք է ստուգաչափված և կապարակնքված լինի, բացառելով արտաքին միջամտությունը։Կապարակնքման սխեման հաստատվում է կարգավորիչի տեսակի հաստատման ժամանակ։»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-
Discussed
29.06.2017 - 16.07.2017
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 10234
Print