Add to favourites

««Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 21.01.2021 14:58:22 Այո‚ճիշտ որոշման նախագիծ է։Նոր Տարի նշանակում է տարվա սկիսբ‚հետևաբար հանվարի մեկն է տոն‚թե այդքան երկար ինչն է նշվում‚չես հասկանում։Նաև մարդկանց աշխատանքային հունի մեջ պահել կլինի։ Ընդունվել է ի գիտություն
2 Սամվել Հակոբյան 21.01.2021 15:04:09 Նախագծի հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը: Արդյունք ստեղծող կազմակերպությունները իրենք են որոշում աշխատանքային օրերը, ուստի նոխագիծը անընդունելի է: Աշխատանքային օրերը սահմանված են Օրենքով։
3 Ջուլետա Թադևոսյան 21.01.2021 15:09:12 Շատ անհիմն առաջարկ եք ներկայացրել, քանի որ մեր ախքատ երկրում միայն դա էր պակասում, բավական է հոգնել ենք արդեն Ձեր չմտածված առաջարկություններից, որը միշտ վատ է անդրադառմում միջին խավի աշխատաղոների վրա: Նախագծի ներկայացված տեսքով ընդունումը բխում է տնտեսության հիմնական ոլորտների՝ արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների ավելացման և անխափան գործունեության հրամայականից։
4 Վարդան Մարգարյան 21.01.2021 15:11:06 Շատ ճիշտ նախագիծ է: Ու միայն այդ երկու օրը պետք է դարձնել ոչ աշխատանքային: Պետք է բոլոր մնացած տոներն ու հիշատակի օրերը ևս դարձնել աշխատանքային: Դա կավելացնի Երկրի համախառն եկամուտը՝ կբարելավվի բիզնես միջավայրի պայմանները (հատկապես հերթափոխային աշխատանքներում աշխատավարձի վճարումը կրկնակի էր կատարվում) Ընդունվել է ի գիտություն
5 Շաքե Մանուկյան 21.01.2021 15:28:16 այս փոփոխության փոխարեն, փոփոխություն մտցրեք և ԱԺ-ին և Կառավարությանը սահմանեք միայն վճարովի արձակուրդ, աշխատում են անգամ բոլոր հիշատակի և տոն օրերին, վեցօրյա ռեժիմով, իսկ զուտ աշխատավարձի և այլ եկամուտների 3/4ը ուղղվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով։
6 Լիանա Բաբաջանյան 21.01.2021 15:47:33 Քանի որ ոչ աշխատանքային օրերի քանակի կրճատումը, որպես սույն նախագծի ընդունման հիմնավորում, կախման մեջ է դրվել տնտեսական ցուցանիշներից, ապա ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը կտեսնենք, որ թեև այդ երկրներում տոնական/ոչ աշխատանքային օրերը կարող են և քիչ լինել, բայց այդ երկրներում աշխատանքային շաբաթվա տևողությունը քիչ է 40 ժամից և ամենամյա վճարովի արձակուրդի օրերի քանակն էլ զգալիորեն ավելի են ի տարբերություն Հայաստանի Հանրապետության։ Օրինակ՝ Ֆրանսիայում աշխատանքային շաբաթը 35 ժամը չպետք է գերազանցի, իսկ ամենամյա վճարովի արձակուրդը 32 օր է։ Նիդեռլանդներում աշխատանքային շաբաթի միջին տևողությունը 29 ժամ է, Դանիայում՝ 32 ժամ, Նորվեգիայում՝ 33 ժամ, Բելառուսում՝ 35 ժամ, Իսրայելում՝ 36 ժամ, ԱՄՆ-ում՝ 37 ժամ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։
7 Gurgen Gabrielyan 21.01.2021 15:54:53 Երկրի զարգացվածությունը կամ տնտեսության զարգացածությունը պարտադիր չի, որ մարդկանց չըդհատվող աշխատանքի հետ կապված լինի կամ երկար հանգստյան օրերի բացակայությամբ: Մարդու նպատակը անընդհատ աշխատելը չի ու դրանից բոլորը չի որ իրենց լավ են զգում: Եթե կան ոկորտներ, որ չպիտի ընդհատեն իրենց աշխատանքը կամ կան մարդիկ, որ չեն ուզում իրենց աշխատանքն ընդհատել, թող շարունակեն աշխատել: Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
8 Միքայել Ղուկասյան 21.01.2021 16:50:12 Առաջարկում եմ կրճատված ոչ աշխատանքային օրերի քանակով ավելացնել ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը կամ սահմանել առանձին աշխատողի համար լրացուցիչ 1-օրյա արձակուրդի օրեր։ Արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով և դուրս են սույն նախագածի կարգավորման առարկայի շրջանակից։
9 Կարինե Յոլյան 21.01.2021 21:28:29 Առաջարկում եմ չկորցնել ՀՆԱ ու աշխատանքային դարձնել բոլոր շաբաթ-կիրակիները։ Օրական կորուստը հաշված կա, կմնա դա բազմապատկել 104-ով։ Համեմատության մեջ դնելով ոչ աշխատանքային օրերի և աշխատանքային օրերի ընթացքում ստեղծվող ավելացված արժեքն ակնհայտ է, որ աշխատանքային օրերին առավել մեծ ծավալի ՀՆԱ է ստեղծվում՝ կապված աշխատանքային օրերի ընթացքում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերությունների պահպանման հետ։
10 Արտակ Առաքելյան 22.01.2021 02:45:08 Տարվա մեջ եզակի օրեր են, որ մարդիկ իրար հետ շփվում են: Կյանքի այս աննորմալ տեմպի մեջ այդ շփումը շատ կարևոր է ավելի կարևոր քան հորինած միֆը իբրև տնտեսությանը վնաս է տրվում: Վատ առաջարկ է, չարդարացված ելքով: Եթե որևէ ոլորտ ունի կարիք, որ աշխատի , աշխատում է ու մարդիկ էլ դրա դիմաց կրկնակի են վարձատրվում: Միանշանակ է որ չպետք է ընդունվի Նախագծով առաջարկվում է՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։
11 Vahram Misakyan 22.01.2021 11:05:14 Ծառայությունները արդեն աշխատում են 31 ին եւ 3 ից սկսած։ Նույնը վերաբերում է առեւտրին։ Իդեպ հենց ոչ աշխատանքային օրերին է որ մարդիք շատ սպառում են, այսինքը չհիմնաորված է այն պնդումը որ կավելանա առեւտուրը եւ ծառայությունները։ Իսկա արտադրական ձեռնարկություններ եւ մանավանդ հանքերը աշխատում են հերթափոխերով, կլոր գարի կախված պահանջարկից: Հետեւաբար տվյալ ուղություններով նույնպես հիմնավոր չէ։ Այսինքն հենց ոչ աշխատանքային օրերնեն որ առավել մեծ սպառում են ապահովում գումարած որ մարդիք ստանում են հավելավճարներ։ Տվյալ նախագծով ընդհամենը մարդկանց եկամուտները կկրճատի քանզի ոչ աշխատանքային օրերին աշխատողնեի հավելավճարները կվերանան։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։
12 Շմավոն Ավագյան 22.01.2021 11:51:44 Եթե նշված հիմնավորումը ճիշտ է, ուրեմն կարելի է շաբաթ օրերը, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակին նույնպես սահմանվի աշխատանքային, ինչի արդյունքում մենք 1 տարի հետո զարգացվածության առումով, տնտեսական հնարավորություններով կհավասարվենք Չինաստանին։ Սովորույթ, բարի ավանդույթ, մի քանի օրվա ութախություն, դրանք ընդհանրապես հարկավոր չեն, մենք կարող են ռոբոտի նման աշխատել։ Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա
13 Գեւորգ Հայրապետյան 22.01.2021 15:23:10 Նախագծի հիմնավորումը պատշաճ չէ, ըստ այդմ, խնդրահարույց է նաեւ բուն նախագիծը եւ դրանով ակնկալվող արդյունքի իրական լինելը հետեւյալ պատճառաբանությամբ - նախ, հիմնավորումը որակյալ չէ, առնվազն ոչ տնտեսագետների համար թյուրըմբռնումների տեղիք կարող է տալ օրինակ, ըստ հիմնավորման մեջ նշված մեթոդաբանության՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների միջին օրական թողարկման ծավալը հաշվարկվել է 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա: Ընդ որում խոսք է գնում 5 լրացուցիչ աշխատանքային օրվա մասին: Կարող է տպավորություն ստեղծվել, որ խոսքը 5 լրացուցիչ օրվա մասին է, այնինչ իրականում խոսք է գնում այսպես թե այնպես եւ ամսվա մեջ, եւ եռամսյակում ներառված օրերի մասին, պարզապես փոխվում է այդ օրերի բնույթը՝ ոչ աշխատանքայինից աշխատանքայինի: Նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը արդեն իսկ հաշվարկված է ներառելով ամսվա կամ եռամսյակի բոլոր, այդ թվում քննարկվող ոչ աշխատանքային օրերը (առնվազն հիմնավորումից չի երեւում այլ բան): Հետեւաբար, նախագծի հիմնավորումը բավարար չէ, անհրաժեշտ է առնվազ ցույց տալ աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերի թողարկման միջին ծավալների տարբերությունը, ցույց տալ ոչ աշխատանքային օրերի համեմատ աշխատանքային օրերի թողարկման ծավալների աճը եւ այդ դրական տարբերությամբ առաջարկել ոչ աշխատանքային օրը աշխատանքային դարձնել: Հակառակ պարագայում, երբ չկա աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերի թողարկման ծավալների տարբերակումը, ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ, օրինակ, առևտրի ճյուղում թողարկման օրական ծավալը ոչ թե աշխատանքային, այլ ոչ աշխատանքային օրերին է ավելի մեծ (իրավական ակտի հիմնավորումը պետք է որոշակի լինի եւ չի կարող լրացուցիչ հարցերի տեղիք տալ): Տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։
14 Գեւորգ Հայրապետյան 22.01.2021 15:23:10 - Ըստ Նախագծի հիմնավորման՝ հաշվարկվել է 5 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա արդյուքնում ակնկալվելիք տնտեսական դրական ազդեցությունը՝ 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա: Այլ կերպ ասած՝ 2015-2020 թվականները համեմատության մեջ ներկայացվում են որպես 5 աշխատանքային օր "կորցրած" տարիներ եւ համեմատական հաշվարկը ներկայացվում է որպես այդ լրացուցիչ 5 աշխատանքային օրվա ակնկալվելիք դրական արդյունք: Այնինչ, 2015 թվականի հունվարի 3-ը եւ 4-ը շաբաթ եւ կիրակի են եղել, 2016 թվականի հունվարի 3-ը կիրակի է եղել, 2016 թվականի դեկտեմբերի 31-ը եւ 2017 թվականի հունվարի 7-ը շաբաթ են եղել, 2017 թվականի դեկտեբերի 31-ը եւ 2018 թվականի հունվարի 7-ը կիրակի են եղել, 2019 թվականի հունվարի 5-ը շաբաթ է եղել, 2020 թվականի հունվարի 4-ը եւ 5-ը շաբաթ եւ կիրակի են եղել: Այսինքն, ամեն դեպքում նշված օրերը կլիներին ոչ աշխատանքային, ինչը նշանակում է, որ Ամանորը եւ Սուրբ ծննդյան տոները Նախագծի հիմնավորման մեջ նշված հաշվարկի համար հիմք հանդիսացած ոչ մի տարում հունվար ամսից կամ 1-ին եռամսյակից 5 աշխատանքային օր չեն "խլել": Այսինքն, 2015-2020 թվականների տվյալները որեւէ կերպ չեն կարող դիտարկվել որպես 5 աշխատանքային օր "կորցրած" տարիների տվյալներ, հետեւաբար, 2015-2020 թվականների համեմատությամբ նշված 5 ԼՐԱՑՈՒՑԻՉ աշխատանքային օրերի հաշվարկը որեւէ կերպ չի կարող ճիշտ լինել: Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։ Մեթոդաբանություն։ Տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։
15 Գեւորգ Հայրապետյան 22.01.2021 15:23:10 - Ըստ Նախագծի հիմնավորման՝ հաշվարկվել է 5 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա արդյուքնում ակնկալվելիք տնտեսական դրական ազդեցությունը: Այնինչ նման հաշվարկը ճիշտ է միայն 2021 թվականի դեկտեմբեր-2022 թվականի հունվարի համար, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը եւ 2023 թվականի հունվարի 7-ը շաբաթ են լինելու, 2023 թվականի դեկտեբերի 31-ը եւ 2024 թվականի հունվարի 7-ը կիրակի են լինելու, 2025 թվականի հունվարի 4-ը եւ 5-ը շաբաթ եւ կիրակի են լինելու, 2026 թվականի հունվարի 3-ը եւ 4-ը շաբաթ եւ կիրակի են լինելու, 2027 թվականի հունվարի 3-ը կիրակի է լինելու եւ միայն 2028 թվականին է Նախագծով առաջարկվող կարգավորման դեպքում 5 աշխատանքային օրը կրկին ճիշտ լինելու: Այլ կերպ ասած, ոչ միայն 2015-2020 թվականների ընթացքում Ամանորը եւ Սուրբ ծննդյան տոները որեւէ դեպքում չեն "խլել" 5 աշխատանքային օր, այլ նաեւ առաջիկա 10 տարվա ընթացքում միայն 2022 եւ 2028 թվականներին է, որ առաջարկվող կարգավորման արդյունքում կունենանք 5 լրացուցիչ աշխատանքային օր, իսկ մնացած բոլոր տարիներին կունենանք հիմնականում 3, երբեմն էլ 4 աշխատանքային օր: Վերոգրյալը նշանակում է, որ Նախագծի հիմնավորման մեջ ոչ միայն համեմատական հաշվարկը պատշաճ չէ (եթե անգամ հաշվի չառնենք 1-ին դիտողությունը, ապա առնվազն այնքանով, որքանով որ գործող կարգավորման արդյունքում Նախագծով առաջարկվողի համեմատ 2015-2020 թվականներին որեւէ տարի 5 աշխատանքային օր չենք կորցրել), այլ նաեւ պարզապես ճիշտ չի ներկայացված Նախագծի արդյունքում ավելացող աշխատանքային օրերի քանակը գալիք տարիներին (տանօրինակ կլինի, եթե նախագիծը միտված է բացառապես 2022 թվականի Ամանորը եւ Սուրբ ծննդյան տոների կարգավորմանը եւ նպատակ չունի կարգավորել նաեւ հաջորդիվ տարիները): Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
16 Vardan Karapetyan 22.01.2021 21:38:23 ՀՀ Էկոնոմիկայի նախարարի կողմից «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը՝ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու մասին, գտնում եմ անհիմն է, քանի որ առիթ է հանդիսանում տարվա մեջ գոնե մի քանի օր տարվա ընթացքում մանավանդ պետական համակարգում գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով աշխատելուց հետո փոքր ինչ թոթափելու լուծը: Բացի այդ մեզ՝ հայերիս համար Նոր Տարին համարվում է ընտանեկան տոն է, որն իր հերթին հնարավորություն է ընձեռում այցելել հարազատներին, ընկերներին, ինը չի հաջողվում տարվա ընթացքում առավոտից մինչև ուշ գիշեր աշխատելուց հետո: Հարկ եմ համարում նշել նաև օրենքում նշված փոփոխության ընդունումը սկիզբն է ՀԱՅ մարդուն իր ազգային արժեքներից զրկելու գործընթացին... Հաշվի առնելով պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները և պետության կրած վնասները վերականգնելու անհրաժեշտությունը՝ նախագծի ներկայացված տեսքով ընդունումը բխում է տնտեսության հիմնական ոլորտների՝ արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների ավելացման և անխափան գործունեության հրամայականից։
17 Լիլիթ Երկնափեշյան 23.01.2021 22:41:39 Զարգացած երկրների հետ համեմատվելուց առաջ, զարգացած երկրների նման նորմալ աշխատավարձ և ապահովագրություն տրամադրեք ձեր քաղաքացիների։ Աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով:
18 Լուիզա Երկնափեշյան 23.01.2021 22:57:57 Հարգելիներս, զարգացած երկրների հետ ոչ աշխատանքային օրերի քանակով համեմատվելու համեմատվելուց առաջ զարգացած երկրների չափ աշխատավարձ վճարեք ձեր աշխատողներին, ապահովագրություն տրամադրեք գոնե։ Մարդկանց մի շաբաթ ավել բանացնելը գոյություն չունեցող էկոնոմիկան չի փրկի։ Նշված առաջարկը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։
19 Sasun Simonyan 24.01.2021 13:52:05 Կարծում եմ, շատ սխալ է դեկտեմբերի 31-ն աշխատանքային օր սահմանելը։ Ամեն դեպքում ընտանեկան տոներ են և չպետք է մարդկանց զրկել աշխատանքային ծանրաբեռնվածությունը թոթափելու և տոնին պատրաստվելու համար։ Այնքան էլ հավաստի չեն թվում նախագծի հիմնավորման մեջ ներկայացված թվային ցուցանիշները, քանի որ առնվազն մարդկանց կողմից առևտուրը քչանալու է, բացի այդ կրճատվելու են հանգստի ծառայության օրերը, ինչը բացասական է ազդելու այդ ոլորտի տնտեսվարողների գործունեության վրա։ Եթե հիմքում դրվում է զարգացած կամ զարգացող երկրների փորձը, ապա ինչու ամբողջությամբ այն չընդունել աշխատողների իրավունքների ամբողջական ապահովման տեսանկյունից։ Նույն զարգացած երկրներում, եթե տոնական օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ (շաբաթ կամ կիրակի), ապա հաջորդող աշխատանքային օրը (կամ օրերը) հանդիսանում է ոչ աշխատանքային։ Ներկայացված նախագծով «դեկտեմբերի 31»-ը աշխատանքային օր սահմանելը բխում է տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների պատշաճ և ժամանակին կատարման անհրաժեշտությունից և Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։
20 Սերգեյ Հովսեփյան 24.01.2021 19:39:05 Դեկտեմբերի 31-ը շատ լարված է, և որքան էլ այն թանկ նստի մեր տնտեսության վրա անհրաժեշտ է, որ մարդիկ այդ մեկ օրը հանգիստ լինեն: Ներկայացված նախագծով «դեկտեմբերի 31»-ը աշխատանքային օր սահմանելը բխում է տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների պատշաճ և ժամանակին կատարման անհրաժեշտությունից։
21 Սերգեյ Հովսեփյան 24.01.2021 19:39:13 Դեկտեմբերի 31-ը շատ լարված է, և որքան էլ այն թանկ նստի մեր տնտեսության վրա անհրաժեշտ է, որ մարդիկ այդ մեկ օրը հանգիստ լինեն: Ներկայացված նախագծով «դեկտեմբերի 31»-ը աշխատանքային օր սահմանելը բխում է տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների պատշաճ և ժամանակին կատարման անհրաժեշտությունից։
22 Ալմաստ Մուրադյան 25.01.2021 09:54:11 Կարելի՞ է տրամաբանությունը հասկանալ` եվրոպական երկրների հետ համեմատականների դեպքում։ Օրինակ, եթե անգամ բողոքական ուղղվածությամբ երկրներում Սուրբ Ծնունդը երկու օր են նշում, որովհետև դա քրիստոնեական աշխարհում ձևավորված լուրջ հիմքեր ունեցող ավանդույթ է և այդ պատճառով դեկտեմբերի 25 և 26-ն են պարտադիր ՊԵՏԱԿԱՆ տոներ և ոչ աշխատանքային, ինչու՞ Հայաստանում, որը որ քրիստոնեական ավանդության կենտրոններից և կրողներից մեկն է, Նոր Տարին երկու օր են նշում պետականորեն ըստ նախագծի՝ (1 և 2), իսկ Սուրբ Ծնունդը՝ մեկ օր, միայն ամսի 06-ին։ Եթե սեփական ազգի ավանդույթներին չենք տիրապետում, կարելի է գոնե միջազգային փորձը նորմալ ուսումնասիրել։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր և կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։
23 Քնարիկ Աղվանյան 25.01.2021 11:42:52 Հիմնավորման մեջ նշված օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների մասով տեղեկացնեմ, որ իրենք հանդիսանում են կաթոլիկ և իրեց սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերին, հիմ ա ինչ միգուցե մենքել նշենք իրենց հետ, որպեսզի իրենց հետ հարաբերությոնները չտուժեն ամոթե ուր մնացին մեր ազգային արժեքների պահպանումն ու հավատքը: Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա։
24 Էդուարդ Մխիթարյան 25.01.2021 12:03:15 Առաջարկում եմ փոփոխություններ մտցնել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ավելացնելով լրացուցիչ հոդված կամ կետ՝ որը թույլ կտա գործատուներին արգելել աշխատող ֆիզիկական անձանց օգտվելու իրենց հասանելիք ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերից տվյալ տարվա դեկտեմբերի վերջին օրերին: Հակառակ պարագայում, նշված ժամանակահատվածում կունենաք ոչ թե համախառն ներքին արդյունքի և տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) ծավալների աճ, այլ աննախադեպ անկում, որովհետև տարեվերջին հաստատ կունենանք բնակչության աշխատող խավի կողմից արձակուրդային օրերի օգտագործման մասսայական դեպքեր: Իսկ ինչ վերաբերվում է բնակչության բարոյահոգեբանական պատրաստվածությանը նման փոփոխություններին ապա պետք է շեշտեմ, որ այն շատ նեգատիվ կնդունվի առանց այն էլ ընկճված ու կոտրված բնակչության կողմից, էլ չեմ խոսում այսօրվա իշխանությունների հեղինակության խնդրի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծի առարկայի շրջանակներից
25 Արթուր Սիմոնյան 27.01.2021 09:45:42 Օրենքի նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը նույնպես դարձնել աշխատանքային, որին ես և իմ շրջապատից շատ շատերը սկզբունքորեն դեմ են: Դեմ լինելու հանգամանաքը պայմանավորված է նրանով, որ նոր տարին համարվում է ընտանեկան տոն և այդ օրը ես և իմ նման շատերը ցանկանում են դիմավորել իրենց ծնողների հետ, որոնք ապրում են մարզերում, իսկ այդ օրը աշխատանքային լինելու դեպքում ֆիզիկապես հնարավոր չի լինի: ԵՎ եթե մեծամասնությունը պետք է խնդրեն դեկտեմբերի 31-ին շուտ գնան տուն, ապա ես իմաստ չեմ տեսնում այն աշխատանքային դարձնել և անիմաստ լարվածություն առաջացնելու համար: Ինչպես նաև այս դեպքում հնարավոր չի լինի ՀՀ մարզերում ապրող ծնողների, եղբայրների և քույրերի հետ ամանորը դիմավորել: Ներկայացված նախագծով «դեկտեմբերի 31»-ը աշխատանքային օր սահմանելը բխում է տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների պատշաճ և ժամանակին կատարման անհրաժեշտությունից։