«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները վերադարձվում և միասնական հաշիվ մուտքագրվում են`
1) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա գումարների մասով,
2) յուրաքանչյուր ամսվա արդյունքներով՝ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով:
ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը հարկային մարմնի կողմից իրա-կանացվում է՝
1) ստուգման (ուսումնասիրության) հիման վրա, եթե ԱԱՀ-ի վերադարձման ենթակա գումարը գերազանցում է 40 միլիոն դրամը,
2) առանց ուսումնասիրության՝ պարզեցված կարգով, եթե ԱԱՀ-ի վերադարձման ենթակա գումարը չի գերազանցում 40 միլիոն դրամը:
Միաժամանակ, ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար սահմանված է սահմանափակում, որի համաձայն վերադարձվող գումարի չափը չի կարող գերազանցել ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի (արտահանման ծավալների) 20 տոկոսը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով,
2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար),
3) առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ,
4) ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առկա իրավիճակում հարկ վճարողների համար շրջանառու միջոցների ապահովում և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործում։
-
Discussed
19.01.2021 - 03.02.2021
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 5824
Print