Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2021 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, և 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովիիրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշման 1-ին կետը լրացնել նոր 26-35-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«26) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման մասին» N 76 որոշումը՝ համաձայն N 26 հավելվածի,
27) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 168 որոշումը՝ համաձայն N 27 հավելվածի,
28) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների ներկայացման մասին» N 166 որոշումը՝ համաձայն N 28 հավելվածի,
29) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար Մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացման մասին» N 29 որոշումը՝ համաձայն N 29 հավելվածի,
30) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի փետրվարի 11-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացման մասին» N 20 որոշումը՝ համաձայն N 30 հավելվածի,
3 31) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում`ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի
(ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումը, և այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոնների մասին» N 21 որոշումը՝ համաձայն N 31 հավելվածի,
32) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկի, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» N 80 որոշում՝ համաձայն N 32 հավելվածի,
33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար Մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի (համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացման մասին» N 172 որոշում՝ համաձայն N 33 հավելվածի,
34) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների պահպանումը, և «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» N 164 որոշումը՝ համաձայն N 34 հավելվածի,
35) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 98 որոշումը՝ համաձայն N 35 հավելվածի,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
-
Discussed
13.01.2021 - 28.01.2021
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 6986
Print