«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «խախտման փաստը» բառերից հետո լրացնել «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված բարեկամական կարգավորումը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը և եթե անձի խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել միայն դատական ակտի վերանայմամբ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 426.8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6) սույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով բողոք ներկայացվելու դեպքում հիմնավորվում է, որ անձի խախտված իրավունքների վերականգնման համար դատական ակտի վերանայումը միակ և բացառիկ միջոցը չէ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հնարավորություն» բառից հետո լրացնել «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված բարեկամական կարգավորումը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը և եթե անձի խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել միայն դատական ակտի վերանայմամբ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում «չբեկանել» բառը փոխարինել «բեկանել» բառով և «այն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա» բառերը փոխարինել «անձի խախտված իրավունքների վերականգնումը հնարավոր է բացառապես գործի նոր քննության արդյունքում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «խախտման փաստը» բառերից հետո լրացնել «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված բարեկամական կարգավորումը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը և եթե անձի խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել միայն դատական ակտի վերանայմամբ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6) սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացվելու դեպքում հիմնավորվում է, որ անձի խախտված իրավունքների վերականգնման համար դատական ակտի վերանայումը միակ և բացառիկ միջոցը չէ։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
12.01.2021 - 31.01.2021
-
Type
Law
-
Area
Justice, European Court of Human Rights
-
Ministry
Office of the Prime Minister
Views 6015
Print