Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող օրենսդրական կարգավորումների պարագայում քննչական մարմինների ղեկավարների մամուլի քարտուղարի պաշտոնն ընդգրկված չէ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտոնների ցանկում։ Նման պայմաններում՝ քննչական ծառայության ղեկավարների մամուլի քարտուղարի իրավական կարգավիճակը հստակեցված չէ, ինչը նաև հանգեցնում է վերջինիս սոցիալական և իրավական երաշխիքների անորոշության։  

Նման պայմաններում, առաջացել է նշված իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված պետական հայեցողական պաշտոնների ցանկը լրացնել քննչական մարմինների ղեկավարների մամուլի քարտուղարի պաշտոնով։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կսահմանվի և կհստակեցվի ՀՀ քննչական մարմինների ղեկավարների մամուլի քարտուղարի իրավական կարգավիճակը՝ այն դասելով պետական հայեցողական պաշտոնների շարքին։

  • Discussed

    25.12.2020 - 11.01.2021

  • Type

    Law

  • Area

    Justice, Public service, Civil service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4946

Print