Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» կառույցի որպես հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությունն ապահովելու անհրաժեշտությունից:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Սույն որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»ՊՈԱԿ-ը կապահովի կառույցի որպես հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությունը:

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տարեկան մուտքերը 2020թ. նախահաշվով սահմանվել էր 407.0 մլն.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջեից Մարզահամերգային համալիրի պահպանության դրամաշնորհի շրջանակներում՝ 183.0 մլն.դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից՝ 224.0 մլն.դրամ։ Անհրաժեշտ է նշել, որ ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերի մի մասը ևս ուղղվելու էին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» կառույցի որպես հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությանը։

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը հենց տարեսկզբից հայտնվել է ֆինանսական ծանր ռիսկային գոտում։ Նախ, ս.թ. մարտ ամսից COVID-19 համաճարակի հետևանքով հանրապետությունում գործող արտակարգ, այնուհետ նաև ռազմական իրավիճակով պայմանավորված ձեռնարկատիրական գործունեությունից ակնկալվող մուտքերը խիստ նվազել են՝ հետաձգվել կամ չեղարկվել են նախատեսված միջոցառումները և ձախողվել են գրեթե բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ ռազմական դրության և համաճարակային պայմաններում Մարզահամերգային համալիրը՝ իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է պետության կարիքների հրատապ լուծում պահանջող աշխատանքերի իրականացմանը։

Չնայած նրան, որ Համալիրը անցել էր խնայողությունների խիստ ռեժիմի, այնուամենայնիվ, համավարակի հետևանքով առաջացած վիճակով և ճգնաժամի տևողության անորոշությամբ պայմանավորված ս.թ. օգոստոս ամսին արդեն հաշվարկվել էր, որ Համալիրի 2020թ. եկամուտների և ծախսերի տարբերությունից առաջացած ֆինանսական պակասորդը կկազմի շուրջ 166 մլն.դրամ, ինչի մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 10.08.2020թ. թիվ ՍՊ/21605-2020 գրությամբ տեղեկացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ և խնդրվել է աջակցել կորոնավիրուսային հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցում։

ՀՀ վարչապետի թիվ 02/16.16/38460-2020 հանձնարարականով հանձնարարվել է ձեռնպահ մնալ պահուստային ֆոնդից գումարների հատկացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց։

Լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, երաժշտական գործիք (ռոյալ), ձայնային սարքավորումներ, լուսային սարքեր և էլեկտրական լամպեր ձեռք բերելու նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ՀՀ կառավարության 2020թ. փետրվարի 13-ի թիվ 170-Ն որոշմամբ հատկացվել է 718,489.3 հազ. դրամ։ Նշված գումարի շրջանակներում իրականացվել է ռոյալի, ձայնային և լուսային սարքավորումների, էլեկտրական լամպերի ձեռքբերում, իսկ սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորների ու սարքավորումների ձեռքբերումը՝ 126,832.5 հազ.դրամ պայմանագրային արժեքով (առանց 25,366.5հազ.դրամ ԱԱՀ-ի), չի իրականացվել։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ կնքվել է համաձայնագիր՝ պայմանագիրը լուծելու մասին, որի արդյունքում կողմերը միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն։

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» կառույցի որպես հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությունն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանին ուղղված 01.12.2020թ. թիվ ՍՊ/32903-2020 գրությամբ առաջարկվել է խնայված 152,199.0 հազ. դրամ գումարը (126,832.5+25,366.5) ուղղել Համալիրի պահպանությանը։ ՀՀ փոխվարչապետի 04.12.2020թ. թիվ 04/03.17/51515-2020 հանձնարարականով Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել է սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ։

Նշված գումարն ուղղվելու է հետևյալ ուղղություններով՝

  • Աշխատավարձի գծով 48,728 հազ.դրամ
  • էներգետիկ ծառայության գծով 48,899 հազ.դրամ
  • մասնագիտականծառայություն/պահնորդային/ 29,200 հազ.դրամ
  • ավելացված արժեքի հարկ 25,372 հազ.դրամ
  1. Աշխատանքի վարձատրություն՝ ներառյալ արձակուրդային գումարներ. Մարզահամերգային համալիրի հաստիքային աշխատողների վարձատությունը իրականացվել է երկու տարբեր ֆինանսական մուտքերից՝ բյուջետային ֆինանսավորումից և ձեռնարկատիրական եկամուտներից։ 2020 թվականի տարեկան աշխատավարձային բյուջեն կազմում է մոտ 170,000հազ. ՀՀ դրամ, որից միայն 96,204 հազ. դրամը բյուջետային ֆինանսավորումից։

Համաճարակային, պատերազմական և ճգնաժամային իրավիճակներով պայմանավորված, չունենալով պլանավորված ձեռնարկատիրական եկամուտներ, հարկավոր է աշխատողների վարձատրությունը իրականացնելու նպատակով աշխատավարձային հոդվածը ավելացնել  48,728 հազ. դրամով, դարձնելով՝ 144,932 հազ.դրամ։    

  1. էներգետիկ ծառայություն՝ ներառյալ ջեռուցման ծախսեր.

էլեկտրոէներգիայի ներառյալ ջեռուցման ծախսը 2020 թվականի համար պլանավորված է 105,172 հազ. դրամ (էլ․ էներգիա՝ 82,498․9 հազ. դրամ = 1605539.4kv, ջեռուցում՝ 22,673 հազ. դրամ = 192,142խ/մ), որից բյուջետային ֆինանսավորումից 53,974․70 հազ. դրամ, տարբերությունը պետք է վճարվեր ձեռնարկատիրական եկամուտներից, սակայն չունենալով ձեռնարկատիրական եկամուտներ հարկավոր է այս հոդվածով իրականացնել փոփոխություն՝ բյուջետային ֆինանսավորումը ավելացնելով՝ 48,899 հազ. դրամ, 4212 հոդվածը դարձնելով  102,873.7 հազ.դրամ, փաստացի տարբերությունը կվճարի ՊՈԱԿ-ը իր փաստացի ձեռնարկատիրական եկամուտներից:

Ֆինանսական այս պատկերը տալիս է նույնիսկ այն պարագայում, որ համաճարակով պայմանավորված՝ ծախսերը կրճատելու նպատակով մարտ ամսից դադարեցվել է շենքի ջեռուցումը, որի արդյունքում վթարի է ենթարկվել կառույցի ջրային համակարգից մի հատված՝ ամբողջությամբ վնասելով Շառլ Ազնավուրին նվիրված  դիմահարդարման սենյակը, իսկ ներկա պահին  ջեռուցման համակարգը միացվում է միայն գիշերվա ժամերին խողովակների անխափան վիճակը պահպանելու նպատակով, սակայն մասնագետների եզրակացությունով նման մոտեցումը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների։ 

 

  1. Մասնագիտական ծառայություն.

ՊՈԱԿ-ի ստեղծման օրվանից կառույցի պահպանման և գործունեության իրականացման համար ծախսերի մեծամասնությունը ներառյալ պահնորդային ծառայությունը իրականացվել է համալիրի ձեռնարկատիրական եկամուտներից, սակայն այս տարիելնելով վերոնշյալ իրավիճակից հարկավոր է  29,200 հազար ՀՀ դրամ պահնորդային ծախսը ծածկելու նպատակով։

 

  1. Հարկեր

Ֆինանսավորման գումարի ավելացման հետ նաև ավելացել է ավելացված արժեքի հարկը՝ 25,372 հազար դրամ:

  • Discussed

    17.12.2020 - 12.01.2021

  • Type

    Decision

  • Area

    Use and maintenance of state property

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6412

Print