Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 78-րդ կետով սահմանված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձնելու կարգը, սակայն ըստ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարելու իրավունքը համարվում է դադարած, միաժամանակ վարելու իրավունքը դադարում է նաև անձի անգործունակ ճանաչելու, հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ առկա համապատասխան տեղեկատվության դեպքում ևս, իսկ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ՝ նշված դեպքերում դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:
Որոշման N 1 հավելվածի 80-րդ կետի 6-րդ ենթակետում տեխնիկական վրիպակի արդյունքում «C1E» ենթակարգը նախատեսվել է «CE» կարգի փոխարեն։
Որոշման N 1 հավելվածի N 5-րդ և 6-րդ ձևերով համապատասխանաբար սահմանված է վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերը։
Որոշումների բովանդակության նկարագրական մասում տեղ է գտել տեխնիկական վրիպակ։
Մասնավորապես, նախատեսվում է վարորդական վկայականը փոխանակելիս կամ դրա կրկնօրինակ տալը մերժելիս հաշվի առնել քննությունների արդյունքները, այն դեպքում, երբ վարորդական վկայականի փոխանակման կամ դրա կրկնօրինակը տալու գործողությունների համար որակավորման քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է Որոշման որոշման N 1 հավելվածի՝
- 78-րդ կետում առկա «զրկում» հասկացությունը դրա առավել լայն իմաստով օգտագործելու նպատակով փոխարինել «դադարեցում» հասկացությամբ,
- 80-րդ կետի 6-րդ ենթակետում որպես կարգ նախատեսված «C1E» ենթակարգը փոխարինել «CE» կարգով,
- N 5-րդ և 6-րդ ձևերում «հաշվի առնելով ընդունված ______________ քննության արդյունքները» բառերը համապատասխանաբար փոխարինել «կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա» բառերով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- 4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերի նկարագրական մասի բովանդակությունը, ինչպես նաև վերացնել առկա հակասությունները և տեղ գտած վրիպակը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդումանբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
15.12.2020 - 30.12.2020
-
Type
Decision
-
Area
Road traffic safety
-
Ministry
Police
Views 6416
Print