«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն հավատարմագրման գործընթացն իրականացնում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Մասնավորապես` ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում է հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց (փորձարկման, տրամաչափարկման լաբորատորիաներ, արտադրանքի, կառավարման համակարգերի, անձանց սերտիֆիկացման մարմիններ, հսկողություն իրականացնող մարմիններ) կողմից ներկայացված հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումն ըստ համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) գործունեության իրականացման վայրի:
Համաձայն հավատարմագրման ոլորտի ՀՀ օրենսդրության, ՀԳՄ-ների հետագա հավատարմագրման գործընթացը չի տարբերվում առաջին անգամ իրականացվող հավատարմագրման գործընթացից: Տվյալ գործընթացը ներառում է հավատարմագրման հայտի ներկայացում, փաստաթղթերի փորձաքննություն, ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, որն էլ առաջացնում է ՀԳՄ-ների դժգոհությունը տվյալ գործընթացի նկատմամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է, որը նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման համար:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերի կնքումը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը:
«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ «հետագա հավատարմագրումն» արտահայտությունն առաջարկվում է փոխարինել «վերահավատարմագրում» արտահայտությամբ: Վերջինս կիրականացվի հաշվի առնելով հավատարմագրման ժամկետի ընթացքում գնահատման արդյունքներից ստացված տեղեկատվությունը: Առաջարկվող փոփոխությունը իր բարենպաստ ազդեցություն կունենա ՀԳՄ-ների համար, քանի որ կնպաստի ժամանակի և ֆինանսական միջոցների կրճատմանը:
Առաջարկվել է օրենսդրությամբ կարգավորել.
- ՀԳՄ-ի պահանջով հավատարմագրման ցիկլի ընթացքում հավատարմագրման ոլորտի արդիականացման՝ հավատարմագրման փաստաթղթերի փոփոխությունների կատարման գործընթացը, որի արդյունքում կդյուրինացվի վերահավատարմագրման գործընթացը, կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների կրճատմանը.
- Հավատարմագրման ազգային մարմնի կողմից խորհրդատվական տեխնիկական կոմիտեների ստեղծումը, որոնք գործելու են հասարակական հիմունքներով՝ հավատարմագրմանն ու համապատասխանության գնահատմանն առնչվող կոնկրետ տեխնիկական չափանիշների, ուղեցույցների, պահանջների մշակման և վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Այս փոփոխությունը պայմանավորված է միջազգային գործելակարգով և ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի 4.4.5, 4.4.6 և 5.8 կետերի պահանջներով.
- Օրենքի նախագծով առաջարկվել է Հավատարմագրման ազգային մարմնին վերապահել իրավունք՝
- ընդունել հավատարմագրումը պահպանելու վերաբերյալ որոշում, եթե պարբերական և արտահերթ գնահատման արդյունքում պահպանվում է հավատարմագրումը, այսինքն չկա հավատարմագրման ոլորտի փոփոխություն (հավատարմագրման վերականգնում, կրճատում, կասեցում կամ դադարեցում): Առաջարկվող փոփոխությունները համապատասխանում են միջազգային գործելակարգին, ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին և միաժամանակ կթեթևացնեն գործընթացների արդյունքում առաջացվող վարչարարությունը:
Օրենքի նախագծով սահմանվել են ՀԳՄ-ների հավատարմագրման ժամկետը, վերահավատարմագրման դեպքում հավատարմագրման երկարաձգման ժամկետը, հավատարմագրման կասեցման հիմքերը և ժամկետը, հավատարմագրման դադարեցման հիմքերը:
Օրենքի նախագծով ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին վերապահվել է՝
- հաստատել հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմիններին Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ Հավատարմագրման ազգային մարմնի որոշումների ընդունման կարգը՝ ապահովելով ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 152-Ն որոշման հավելվածի «Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոններին)) ներառումը ԵԱՏՄ-ի համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, ինչպես նաև դրա ձևավորումը և վարումը», ինչպես նաև ԵԱՏՄ Խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 100 որոշման 5-րդ և 11-րդ կետերի պահանջները: Ներկայումս մինչև Օրենքի նախագծի ընդունումը նշված գործընթացը իրականացվում է Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով հաստատված կարգով.
- հաստատել հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը, ինչպես նաև Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը: Ներկայումս գործող Օրենքի համաձայն վերոգրյալ փաստաթղթերի հաստատումը վերապահված է Հավատարմագրման խորհրդին:
Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն, երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում՝ Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության և Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը և նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:
«Հիմնական հասկացություններ» հոդվածը լրացվել է նոր հասկացություններով, դրանք են՝ «հավատարմագրման արդիականացում», «վերահավատարմագրում», «արտահերթ գնահատում», «հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ», «բողոք», «հավատարմագրման օբյեկտ», «գնահատում», «հավատարմագրման պահպանում», «հավատարմագրման վերականգնում», «հանրամատչելի տեղեկատվություն», «անհամապատասախանություն» (դասակարգումը և դեպքերը սահմանված են ՀԱՄ-ի ներքին ընթացակարգում) և այլն, ինչպես նաև «հավատարմագրում», «հավատարմագրման ազգային մարմին», «հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում», «պարբերական գնահատում», «համապատասխանության գնահատման մարմին» հասկացությունները խմբագրվել են միջազգային պահանջներին համապատասխան:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
- Ակնկալվող արդյունքը
Հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում, ԵԱՏՄ և միջազգային հավատարմագրման պահանջների ինտեգրում, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի կողմից իրականացրած աշխատանքների ճանաչում եվրոպական ու միջազգային հավատարմագրման մարմինների կողմից՝ երկկողմ և բազմակողմ ճանաչման համաձայնագրեր կնքելու միջոցով:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Discussed
15.12.2020 - 13.01.2021
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 5822
Print