«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված են ավագ և միջին բուժաշխատողների պարտավորությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենս-գրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 5-ի թիվ ՀՕ-269-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 30.05.2020 թվականին) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացվեց նոր՝ 47.18-րդ հոդվածով, որով վարչական պատասխանատվություն սահմանվեց պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղեր վարելու կամ դրանց լրացման կամ շրջանառության պահանջները խախտելու համար: Միաժամանակ, նշված հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասությունը վերապահվեց բժշկական սպասարկման ոլորտում վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին):
ՀՕ-269-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերոււթյուների նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ բուժաշխատողները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից առհասարակ ապահովված չեն եղել պարտադիր վարման ենթակա բժշկական փաստաթղթերով, իսկ որոշ դեպքերում՝ վերջիններիս կողմից լրացվող փաստաթղթերը չեն համապատասխանել լիազոր մարմնի կողմից հաստատված ձևերին:
Նման պայմաններում, հաշվի առնելով Օրենքով ուղղակիորեն սահմանված ավագ և միջին բուժաշխատողների կողմից բժշկական փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնելու, վարելու և շրջանառելու պարտավորությունը՝ իրավակիրառ պրակտիկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի գործող խմբագրությամբ 47.18-րդ հոդվածի 2-րդ (պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը) և 3-րդ մասերով (պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները) սահմանված խախտումների վերաբերյալ գործերի քննության վարույթում առաջանում են վարչական պատասխանատվության սուբյեկտի, ինչպես նաև վերջինիս մեղքի բացակայության հետ կապված հարցեր:
Այսպես, ավագ և միջին բուժաշխատողները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևին համապատասխանող բժշկական փաստաթղթերով ապահովված չլինելու պարագայում, օբյեկտիվորեն զրկված են լինում մի դեպքում բժշկական փաստաթղթեր վարելու, մյուս դեպքում, օրենսդրության պահանջներին համապատասխան դրանք լրացնելու և շրջանառելու իրենց պարտականությունը կատարելու հնարավորությունից: Մինչդեռ, բժշկական փաստաթղթերի ձեռք բերումը և բուժաշխատողին տրամադրումը պետք է իրականացվի բժշկական սպասարկում և օգնություն իրականացնող կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես ցանկացած, այնպես էլ բժշկական բնույթի փաստաթղթերը պատկանում են կազմակերպությանը, այլ ոչ թե բուժաշխատողին: Ավելին, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով սահմանված բժշկական փաստաթուղթ հասկացության բովանդակությունից հետևում է, որ դրանք պարունակում են ինչպես պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի տվյալներ (որոնց նշանակությունն անփոխարինելի է պացիենտի առողջական վիճակի ճիշտ գնահատման և բուժական մեթոդների ընտրության և կիրառման համար), այնպես էլ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մատուցած ծառայության համար անհրաժեշտ հաշվետվողական բնույթի տվյալներ:
Մինչդեռ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքի 28-րդ հոդվածում սպառիչ կերպով սահմանված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտավորությունները, որոնց շրջանակում, սակայն, ներառված չէ պարտադիր վարման ենթակա բժշկական փաստաթղթերով ապահովելու պարտավորությունը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով նախատեսվում է լրացումներ կատարելով՝ ընդլայնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտավորությունների շրջանակը, մասնավորապես՝ օրենսդրորեն սահմանվում է վերջիններիս պարտավորությունը՝ ապահովել ավագ և միջին բուժաշխատողներին լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևին համապատասխանող պարտադիր վարման բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով, իսկ չապահովելու պարագայում անգործությունը կսահմանվի որպես վարչական զանցանք։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է վերանայել պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելու համար ներկայումս նախատեսված պատասխանատվությունը (տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով)` նախատեսելով, որ առաջին անգամ նշված իրավախախտումը կատարելու համար բուժաշխատողներին տրվելու է նախազգուշացում, իսկ տվյալ արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու պարագայում միայն անձի նկատմամբ կիրառվելու է տուգանք: Միաժամանակ, գործնականում հնարավոր կրկնորդումներից և տարընթերցումներից խուսափելու նպատակով Նախագծով հստակեցվել է, որ ավագ և միջին բուժաշխատողները օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր են լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով ապահովվելու դեպքում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախատեսվող կարգավորումներով ակնկալվում է օրենսդրորեն ամրագրել լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևին համապատասխան բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի վարման պահանջն ապահովելու իրական պարտավորություն կրող անձանց և հստակեցնել, որ որ ավագ և միջին բուժաշխատողները օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր են լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով ապահովվելու դեպքում: Հետևաբար, ակնկալվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.18-րդ հոդվածով նախատեսվող արարքի համար վարչական պատասխանատվության սուբյեկտի առկայություն՝ ի դեմս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պատասխանատու պաշտոնատար անձանց, այն դեպքերում, երբ բուժաշխատողները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից առհասարակ ապահովված չեն լինում պարտադիր վարման ենթակա բժշկական փաստաթղթերով, ինչպես նաև այն դեպքերում, երբ վերջիններիս կողմից լրացվող փաստաթղթերը չեն համապատասխանում լիազոր մարմնի կողմից հաստատված ձևերին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ կապակցությամբ այլ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մաuին
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
-
Discussed
14.12.2020 - 30.12.2020
-
Type
Law
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 6512
Print