Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի թիվ 193 որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ սահմանված է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգ, որի 7-րդ կետի համաձայն՝ ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ, սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ արտակարգ և ռազմական դրություն պայմաններում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգ նախատեսված չէ: Ուստի՝ արտակարգ և ռազմական դրության պայմաններում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալուն առնչվող հարցերը կարգավորելու համար, հաշվի առնելով ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 193 որոշման մեջ կատարել համապատասխան լրացում:
2.Առկա իրավիճակը.
2002 թվականի մարտի 2-ին ընդունվել է Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 193 որոշումը, որում հաստատված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգում կարգավորված չէ արտակարգ և ռազմական դրության պայմաններում որակավորման վկայական ստանալու և ստուգման անցկացման պայմանները:
Ներկա պայմաններում առկա է մի իրավիճակ, որի արդյունքում համավարակի պայմաններում վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման հանգամանքներում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացման և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանության համար սահմանվել են նաև Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներ:
Միևնույն ժամանակ, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական ստանալու ստուգմանը մասնակցում են 50-ից ավելի մասնակիցներ: Մասնավորապես, ներկա պայմաններում Սահմանադրության 76-րդ հոդվածից բխում է, որ Կառավարությունը ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ, իսկ ստեղծված իրավիճակն ինքնին թելադրում է միջոցառումներ կիրառելու անհրաժեշտություն՝ նվազեցնելու վարակի տարածման ռիսկերը:
Համանման կարգավորում նախատեսվել է նաև «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» նախարարի հրամանում:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ Արտակարգ դրությունը նպատակ է հետապնդում առաջին հերթին կանխել համավարակի տարածումը, իսկ ռազմական դրության նպատակն է ռազմական դրության պայմաններում մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունն անհրաժեշտություն է առաջացել նշյալ կարգում կատարել համապատասխան լրացում:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակն է կանխել համավարակի տարածումը, արտակարգ դրության պայմաններում նվազեցնել բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները, կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը: Բացի այդ, Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ռազմական և արտակարգ դրության պայմաններում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու և ստուգման անցկացման հետ կապված խնդիրները:
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
-
Discussed
11.12.2020 - 26.12.2020
-
Type
Decision
-
Area
Justice, Emergency situations, Notarial
-
Ministry
Ministry of Justice
Views 6709
Print