Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«______»____________2020թ. N______–Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի պահանջը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1460-Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

   

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

 

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

        ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ                                       ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ OՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ oրենքների, ինչպես նաև այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

   ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

        ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ                                            ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆ

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«____»______________2020թ. N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) 19-րդ հավելվածի պահանջներն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

 

  

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարի 2020 թվականի______

«____»-ի N____-Ն հրամանի

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

 

  1. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը (այսուհետ՝ ԹԱՊԾ) մշակվել է «Միջազգային քաղաքացիականավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Թռիչքների անվտանգության կառավարում» N 19 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) «Թռիչքների անվտանգության կառավարման ձեռնարկ» ԴՈԿ 9859, ինչպես նաև «Թռիչքների անվտանգության վերահսկման ձեռնարկ» ԴՈԿ 9734  փաստաթղթերի դրույթների հիման վրա։
  2. ԹԱՊԾ-ի նպատակն է թռիչքների անվտանգության կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը և դրա հնարավորինս ամբողջական կիրառումը ԻԿԱՕ-ի ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին համապատասխան։
  3. ԹԱՊԾ-ի խնդիրներն են՝
  • Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքների անվտանգության կառավարումը կանոնակարգող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի առկայության ապահովումը՝ ԻԿԱՕ-ի ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին համապատասխան.
  • պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական ավիացիայի բնագավառի կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցումը՝ իրենց կողմից թռիչքների անվտանգության ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման գործում.
  • Հայաստանի Հանրապետությունում թռիչքների անվտանգության ապահովման արդյունավետության ընդհանուր ցուցիչների վերահսկման և գնահատման ապահովումը.
  • թռիչքների անվտանգության պետական կառավարման համակարգի շարունակական բարելավումը.
  • ԹԱՊԾ-ի արդյունավետ ներդրումը և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի հետ համագործակցության ապահովումը։
  1. ԹԱՊԾ-ն ուղղված է թռիչքների անվտանգության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և գործողությունների միասնական ամբողջություն ստեղծելուն, ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին դրանց համապատասխանությունն ապահովելուն։
  2. ԹԱՊԾ-ի ներդրման, կիրառման և շարունակական բարելավման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)։ Կոմիտեն սահմանում և հաստատում է թռիչքների անվտանգության պետական քաղաքականության մասին հայտարարություն ու տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքէջում։

 

  1. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Թռիչքների անվտանգության ապահովումն ունի բացարձակ գերակայություն ավիացիայի բնագավառի գործունեության կոմերցիոն, սոցիալական և այլ բաղկացուցիչների նկատմամբ ու այն պետք է շարունակականորեն ապահովվի անկախ թռիչքների ծավալի աճից։
  2. Համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի դրույթների՝ Կոմիտեն պատասխանատու է սահմանված գործառույթների իրականացման և քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համար։ Քաղաքացիական ավիացիայի բնագավառի թռիչքների անվտանգության վերահսկողությունն իրականացվում է «Ավիացիայի մասին» օրենքի 3-րդ, 7-րդ և 8-րդ գլուխների պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 37-Լ հրամանին համապատասխան։
  3. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքների անվտանգության կանոնակարգման, ինչպես նաև վերահսկողության պատասխանատուն Կոմիտեն է։ Այդ պարտականությունների պատշաճ կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը Կոմիտեին տրամադրում է անհրաժեշտ մարդկային և ֆինանսական միջոցներ իր գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
  4. ԹԱՊԾ-ի իրականացման և պահանջների ապահովման համար պատասխանատու է Կոմիտեի նախագահը։
  5. Թռիչքների անվտանգության ապահովման համար ներդրված և կիրառվող իրավական ակտերի, թռիչքների անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցների, ինչպես նաև դրանց առնչվող փաստաթղթերի յուրաքանչյուր փոփոխություն կատարվում է դրանք ներդնող և կիրառող մարմնի կամ կազմակերպության կողմից թռիչքների անվտանգության վրա ազդեցության գնահատումից հետո։
  6. «Ավիացիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով սահմանված միջազգային ավիացիոն չափանիշներին համապատասխանության ապահովման պահանջը լրացուցիչ խթան է միջազգային ավիացիոն հանրության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության նկատմամբ վստահության ամրագրման գործում։
  7. Թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակը պետք է պահպանվի անկախ թռիչքների ծավալների փոփոխություններից։ Շարունակական կանխարգելիչ (պրոակտիվ) մոտեցումները պետք է կիրառվեն՝ ավիացիոն համակարգի բնութագրերի ընդունելի ցուցանիշների ապահովման նպատակով։
  8. Թռիչքների անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար Կոմիտեն մշակում է թռիչքների անվտանգության ազգային պլան` համաձայն ԻԿԱՕ-ի Դոկ.10131 ձեռնարկի, որի շրջանակներում լուծում է հետևյալ ռազմավարական խնդիրները․
  • միջազգային ավիացիոն կառույցների հետ համագործակցելով՝ կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ոլորտը.
  • կիրառում է ռիսկերի կառավարմանն ուղղված շարունակական արդի մոտեցումներ և կառավարում՝ դրանց հետագա զարգացումն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման նպատակով.
  • իրականացնում է շահագրգիռ մարմինների հետ համատեղ աշխատանք թռիչքների անվտանգության մակարդակի շարունակական բարելավման և առկա խնդիրների լուծման նպատակով.
  • ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման բարձր չափանիշների պահպանմանը, վեր հանված ռիսկերի կառավարմանը և դրանց հնարավոր նվազեցմանը.
  • անվտանգության մակարդակի վերահսկողության շրջանակներում ապահովում է ռիսկային գործոնների մասին տեղեկատվության համակարգումը, բացասական միտումների ուսումնասիրումը և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակումը և իրականացումը.
  • կիրառում է միջազգային կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված եզրակացությունները թռիչքների անվտանգության մակարդակի վերահսկողության և բարձրացման նպատակով.
  • իրականացնում է թռիչքների անվտանգության համապարփակ և շարունակական վերահսկողություն ոլորտի կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի նկատմամբ։
  1. «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննությունը, թռիչքների անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների և լուրջ միջադեպերի կանխարգելման նպատակով տրամադրում է համապատասխան տեղեկատվություն:
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի (անկախ պատահարի, լուրջ միջադեպի կամ միջադեպի կատարման վայրից) և Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած ցանկացած ավիացիոն պատահար, լուրջ միջադեպ կամ միջադեպ ենթակա է քննության։
  3. Քննության անցկացման հիմնական նպատակը տեղի ունեցած իրադարձության պատճառների հայտնաբերումը, ռիսկերի գնահատումը և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ստացված եզրակացությունների լայնորեն ներկայացումն ու տարածումն է։

 

III. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

  1. ԹԱՊԾ-ը բաղկացած է չորս բաղադրիչից։ Յուրաքանչյուր բաղադրիչ բաղկացած է համապատասխան տարրերից, որոնք կազմված են պետության կողմից թռիչքների անվտանգության կառավարման համար օգտագործվող ընթացակարգերից և միջոցառումներից։ Նշված տարրերը պարունակում են ուղեցույցային և արդյունավետ գործունեության վրա հիմնված մոտեցումներ, որոնք ուղղված են աջակցելու ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի ներդրմանը։
  2. ԹԱՊԾ-ի բաղադրիչները և դրանց տարրերը հետևյալն են․
  • թռիչքների անվտանգության ոլորտում քաղաքականությունը, նպատակները և միջոցները.

ա. ավիացիայի վերաբերյալ  օրենսդրական հիմքը,

բ. թռիչքների անվտանգության ապահովման  հատուկ գործառնական կանոնակարգերը,

գ. պետական համակարգը և գործառույթները,

դ. որակավորված տեխնիկական անձնակազմը,

ե․ տեխնիկական ուղեցույց, գործիքակազմ և թռիչքների անվտանգության կրիտիկական տեղեկատվության տրամադրումը։

  • թռիչքների անվտանգության ռիսկերի պետական կառավարումը, որը ներառում է.

ա. լիցենզավորման, սերտիֆիկացման, թույլտվության և հաստատման պարտավորությունները,

բ. թռիչքների անվտանգության կառավարման համակարգի պարտավորությունները,

գ.  ավիացիոն պատահարների և միջադեպերի քննությունը,

դ. վտանգների հայտնաբերումը և թռիչքների անվտանգության ռիսկերի գնահատումը,

ե. թռիչքների անվտանգության ռիսկերի կառավարումը և դրանց մեղմանն ուղղված միջոցառումները,

  • թռիչքների անվտանգության պետական ապահովումը.

ա. թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության պատասխանատվությունը,

բ. թռիչքների անվտանգության մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը և փոխանակումը,

գ. վերահսկողության իրականացում, որևէ խնդիր պարունակող կամ ուշադրություն պահանջող հատվածների վրա՝ ելնելով թռիչքների անվտանգության մասին տվյալներից։

  • պետական աջակցությունը թռիչքների անվտանգության խթանման ապահովմանը.

ա. ներքին հաղորդակցության և թռիչքների անվտանգության տեղեկատվության տարածումը,

բ. արտաքին հաղորդակցության և թռիչքների անվտանգության տեղեկատվության տրամադրումը/փոխանակումը,

գ. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ուսումնական հաստատություններում կադրերի ուսուցման աջակցությունը։

  1. Սույն ծրագրի 18-րդ կետի 1-ին ենթակետում, 2-րդ ենթակետի «ա» և «ե» և 3-րդ ենթակետի «ա» պարբերություններում թվարկված 8 տարրերը համարվում են կրիտիկական և նպատակաուղված են թռիչքների անվտանգության ոլորտի նորմատիվ իրավական կարգավորմանը և կիրառման ապահովմանը։

 

  1. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Թռիչքների անվտանգության հետ կապված ռիսկերը ենթակա են կառավարման հետևյալ հիմնական սկզբունքների համաձայն՝
  • թռիչքների անվտանգության կառավարման համակարգի շարունակական բարելավում,
  • ռիսկերի գնահատման նպատակով շարունակական վերահսկողության իրականացում,
  • վերահսկողության արդյունքների ամփոփում, ռիսկերի գնահատում և դրա հիման վրա հետագա գործողությունների պլանավորում,
  • թռիչքների անվտանգության ապահովման համար ներդրված և կիրառվող իրավական ակտերի, շահագործվող տեխնիկական միջոցների, տեխնիկական փաստաթղթերի յուրաքանչյուր փոփոխության իրականացման արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատում,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի թռիչքների անվտանգության ռիսկերի կառավարման գործընթացների իրականացում՝ ուղղիչ, կանխարգելիչ և ռեակտիվ գործոնների հիման վրա,
  • ռիսկերի կառավարման տեսանկյունից քաղաքացիական ավիացիայի օդանավերի պատահարների և լուրջ միջադեպերի ուղղակի և կողմնակի պատճառների բացահայտում, վերլուծություն և դրանց կրկնվելու հավանականության բացառում,
  • ռիսկերի կառավարման արդյունավետության նպատակով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն։

 

  1. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
  2. Թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակը որոշվում է Կոմիտեի և ավիացիայի բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների համագործակցության արդյունքում հիմնական բնութագրերի ցուցիչների (KPIs) և այդ կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի բնութագրերի վերլուծությամբ։

22․ ԻԿԱՕ-ի ԴՈԿ 9859 «Թռիչքների անվտանգության կառավարման ձեռնարկ» փաստաթղթի 4-րդ գլխի դրույթները հիմք են հանդիսանում թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակի սահմանման գործընթացի համար։ Նշված մակարդակի սահմանման համար ամենահեշտ ուղին է հետևյալ քաղաքականության որդեգրումը՝ «Մենք անվտանգ ենք հիմա, պետք է անվտանգ լինենք նաև ապագայում»։

 

  1. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
  2. Թռիչքների անվտանգության կառավարման համակարգ պետք է ներդնեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություններ մատուցող հետևյալ կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություններ)․
  • քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների ստանդարտներին համապատասխան լիցենզավորում/սերտիֆիկացում ստացած ուսումնական հաստատությունները,
  • Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպությունները,
  • Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպություններին օդանավերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները,
  • Հայաստանի Հանրապետությունում աերոնավիգացիոն սպասարկման ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունները,
  • Հայաստանի Հանրապետությունում սերտիֆիկացված աերոդրոմ և ուղղաթիռադաշտ շահագործող կազմակերպությունները։
  1. Կազմակերպությունները մշակում են «Թռիչքների անվտանգության կառավարման ձեռնարկ» փաստաթուղթը, որը համաձայնեցվում է Կոմիտեի հետ։ Նշված ձեռնարկում ընդգրկված հարցերը պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի ԴՈԿ 9859 «Թռիչքների անվտանգության կառավարման ձեռնարկ», ինչպես նաև ԴՈԿ 9734 «Թռիչքների անվտանգության վերահսկման ձեռնարկ» փաստաթղթերով սահմանված պահանջներին։ Թռիչքների անվտանգության կառավարման համակարգերին վերաբերվող ուղեցուցային նյութերը մշակվում են Կոմիտեի կողմից և տրամադրվում նշված կազմակերպություններին։
  2. 25. Կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերը գտնվում են Կոմիտեի մշտական վերահսկողության ներքո, էապես հիմնված են գործունեության արդյունավետության ցուցանիշների վրա և ապահովում են թռիչքների անվտանգության մասին տեղեկատվության փոխանակումը շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների միջև։
  3. Թռիչքների անվտանգության կառավարման համակարգերը պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պայմաններին՝
  • պետք է բացահայտեն թռիչքների անվտանգությանը սպառնացող վտանգները,
  • պետք է ապահովեն անհապաղ միջոցների ձեռնարկումն՝ անվտանգության արդյունավետության համաձայնեցված մակարդակի ապահովման համար,
  • պետք է ապահովեն թռիչքների անվտանգության շարունակական վերահսկողությունը,
  • պետք է ապահովեն թռիչքների անվտանգության մակարդակի շարունակական բարելավումը։
  1. ԹԱՊԾ-ի 26-րդ կետում նշված պայմանները կատարելու նպատակով անհրաժեշտ է, որ կազմակերպություններն իրենց «Թռիչքների անվտանգության կառավարման ձեռնարկում» սահմանեն հետևյալը՝
  • անվտանգության քաղաքականությունը և գործադիր պատասխանատու ղեկավարի պատասխանատվությունը թռիչքների անվտանգության նկատմամբ,
  • կազմակերպության պաշտոնատար անձանց հստակ պատասխանատվությունները,
  • թռիչքների անվտանգության կառավարման համակարգի ներդրման և անխափան կիրառման համար անհրաժեշտ միջոցները,
  • թռիչքների անվտանգության կառավարման համակարգի պատասխանատու անձնակազմը ըստ պաշտոնների,
  • համագործակցությունը կազմակերպության տարբեր ստորաբաժանումների միջև թռիչքների անվտանգության հարցերով,
  • թռիչքների անվտանգության գծով վերապատրաստման պահանջները,
  • պարտադիր և կամավոր զեկույցները ներկայացնելու համակարգերը,
  • տվյալների հավաքման և վերլուծության մեխանիզմները,
  • փոփոխությունների կառավարման և արտադրական ռիսկերի գնահատման և նվազեցման ընթացակարգերը,
  • անվտանգության ներքին հաղորդակցման ընթացակարգը,
  • անվտանգության արտաքին հաղորդակցման ընթացակարգը,
  • թռիչքների անվտանգության կառավարման համակարգին վերաբերող պարտադիր փաստաթղթերի ցանկը։
  1. 2 Կազմակերպությունների համապատասխանության և կազմակերպություններում փոփոխությունների կատարման վերահսկողության ընթացքում Կոմիտեի կողմից գնահատվում են կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի հնարավոր ռիսկերը։
  2. Կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերին ներկայացվող պահանջները, կախված ԻԿԱՕ-ի կողմից մշակված նոր ստանդարտներից և առաջարկվող գործելաձևերից, ինչպես նաև միջազգային փորձից, կարող են փոփոխվել հիմք ընդունելով Կոմիտեի առաջարկները։ Կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերին առնչվող փոփոխությունները համաձայնեցվում են Կոմիտեի հետ:
  3. Կոմիտեն, որպես իր կողմից իրականացվող թռիչքների անվտանգության նկատմամբ վերահսկողության գործընթացի մի մաս, պարբերաբար ուսումնասիրում է կազմակերպությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերը՝ նպատակ ունենալով որոշելու դրանց գործունեության արդյունավետությունը և համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Թռիչքների անվտանգության նկատմամբ վերահսկողության շրջանակներում կատարվող ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ Կոմիտեն առաջնահերթությունը տալիս է կազմակերպությունների այն հատվածներին (գործունեության տարրերին), որոնք առավել ռիսկային են կամ, որոնց անվտանգության ցուցանիշները վատթարանալու միտում են դրսևորում։

 

VII. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

31․ Ավիացիոն իրադարձությունների մասին զեկուցման հիմնական տարրը պարտադիր զեկույցների ներկայացման համակարգն է՝ Չիկագոյի կոնվենցիայի N 13 և N 19 հավելվածների պահանջներին համապատասխան։ Պարտադիր զեկույցների ներկայացման իրադարձությունների ցանկը ներկայացված է սույն ծրագրի Ձև 1-ում:   

  1. Հաշվի առնելով ոլորտը կանոնակարգող միջազգային կազմակերպությունների պահանջները, ինչպես նաև թռիչքների անվտանգության կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով պարտադիր զեկույցների ներկայացման համակարգին զուգահեռ օգտագործվում է նաև կամավոր զեկույցների ներկայացման համակարգը, որը կանխարգելիչ է և թույլ է տալիս վերահսկել ցածր ռիսկեր պարունակող իրադարձությունների վիճակագրությունը՝ դրանով իսկ ժամանակին կառավարելով առկա բացասական միտումները։ Ավիացիայի բնագավառի կազմակերպությունները պետք է հնարավորինս խրախուսեն և աջակցեն կամավոր զեկույցների ներկայացման համակարգի ներդրման գործընթացը՝ պայմանավորված դրա առավել կանխարգելիչ լինելու և որպես ընդհանուր զեկույցների ամբողջական համակարգի արդյունավետ տարր հանդիսանալու հանգամանքով։
  2. Պարտադիր և կամավոր զեկույցներով ներկայացված տեղեկատվությունը համակարգվում է Կոմիտեի կողմից և ստանձնած պետական պարտականությունների շրջանակներում տրամադրվում է ավիացիոն ոլորտի հետևյալ միջազգային կազմակերպություններին՝ ԻԿԱՕ, Եվրակոնտրոլ, Ավիացիայի անվտանգության եվրոպական գործակալություն (EASA)
  • Discussed

    11.12.2020 - 26.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Aviation

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5577

Print