ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________________ 2020 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման նախաբանում և որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1–ին կետում` «15-րդ հոդվածին» բառերը փոխարինել «16-րդ հոդվածի 2–րդ մասին» բառերով,
2) Որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի՝
ա. 4–րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
բ. 11–ին կետում «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով.
գ. 19–րդ, 21–րդ և 30–րդ կետերում «www.minagro.am» բառերը փոխարինել «www.mineconomy.am» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
11.12.2020 - 08.01.2021
-
Type
Decision
-
Area
Agriculture
-
Ministry
Ministry of Economy
Public discussion
11.12.2020 10:06
ahambardzumyan@mineconomy.am
Views 7450
Print