Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-323-Ն oրենքի կիրարկումը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերը նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ նպաստը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։ Ընդ որում, նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է անկանխիկ եղանակի անցման փուլային ժամանակահատված՝ Կառավարությանը լիազորելով նպաստի անկանխիկ վճարման կազմակերպություն չընտրած անձանց փոխարեն կատարել համապատասխան ընտրություն։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ:
2․ Կարգավորման առարկան
Նախագծով նախատեսվում է, որ եթե ծնողը՝ խնամքի նպաստի վճարման եղանակը փոխելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացնում մինչև «Պետական նպաստների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասում սահմանված՝ խնամքի նպաստի վճարումը անկանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։
Ընդ որում, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը նախատեսվում է կատարել Ծրագրային մոդուլի միջոցով․ այն է՝ տվյալ ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս խնամքի նպաստը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) Ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում է՝ հաշվի առնելով այդ ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով խնամքի նպաստ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թ. հունիսի 18-ի ՀՕ- 323-Ն oրենքի կիրարկումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Discussed
08.12.2020 - 23.12.2020
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 5412
Print