Add to favourites

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

 

  • Discussed

    07.12.2020 - 22.12.2020

  • Type

    Law

  • Area

    Urban planning, Territorial administration and development, Civil service

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5657

Print

Suggestions

Մուշեղ Հովսեփյան

11.12.2020

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, և պաշտոնը զբաղեցնող անձն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ (որպես բացասական կողմ)։ Միաժամանակ, առաջարկվում է «Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով»՝ հիմնավորմամբ, որ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է, և այդ պաշտոնը զբաղեցնող անձը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար: Սակայն հիմնավորման մեջ անհասկանալիորեն անտեսվել է Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի տեղակալի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվության քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ։ Ուստի, տվյալ հիմնավորումը չի բխում Օրենքի բովանդակությունից և առնվազն համոզիչ չէ։ Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքը սահմանում է, որ վարչական պաշտոն (այդ թվում՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը) կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն: Իսկ քաղաքական պաշտոնների (այդ թվում՝ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը) դեպքում Օրենքով նման արգելք սահմանված չէ, ինչը նաև ընդունելի է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի տեսանկյունից։ Վերոնշյալ փաստերը համադրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունով սահմանված՝ Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորությունների հետ, կարելի է արձանագրել, որ Երևանի գլխավոր ճարտարապետն իրականացնում է մասնագիտական կոմպետենցիա պահանջող վարչական աշխատանք, և քաղաքական որոշումներ կայացնելու փոխարեն իրականացնում է օրենսդրությամբ տվյալ մարմնին վերապահված լիազորությունները։ Հիմնավորման մեջ որպես քաղաքական որոշման օրինակ նշվում է «ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ» քաղաքական որոշումների ընդունումը, ինչը, սակայն, հակասում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 53-րդ հոդվածներին, քանի որ այդ հարցերի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացվում են քաղաքապետի և ավագանու կողմից։ Հիմնավորման մեջ ներկայացված չէ կամ ուսումնասիրված չէ առկա միջազգային փորձը, ինչը չի բխում իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներից։ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների և տարածաշրջանի երկրների մայրաքաղաքների օրինակները չեն վերլուծվել, բացակայում է համեմատության օբյեկտիվ բազան։

See more