«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների համապատասխան դրույթներով սահմանված են «Էներգետիկայի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից, այլ ՎԷԱ կայաններից և փոքր կոգեներացիոն կայաններից առաքված էլեկտրական էներգիայի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից գնման առանձնահատկությունները, իսկ գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ այլ կայաններից առաքված էլեկտրական էներգիայի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից գնման առանձնահատկությունների մասով իրավական դաշտում տրված չեն անհրաժեշտ կարգավորումները։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի նպատակն է հստակեցնել փոքր ՀԷԿ-երից, այլ ՎԷԱ և փոքր կոգեներացիոն կայաններից բացի գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ այլ կայաններից առաքված էլեկտրական էներգիայի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից գնման առանձնահատկությունները՝ դրանց համար սահմանելով Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնմանը համահունչ իրավակարգավորումներ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից, այլ ՎԷԱ և փոքր կոգեներացիոն կայաններից բացի գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ այլ կայանների գործունեության արդյունքում հնարավոր բացասական ֆինանսական հետևանքները վերջնական սպառողների սակագների վրա։
-
Discussed
04.12.2020 - 19.12.2020
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 5482
Print