Add to favourites

2021 ԹՎԱԿԱԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2021   ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը  սահմանելու  մասին ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա:     
Հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման 57-րդ կետի համաձայն՝ համայնքի սեփականության հողամասերի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:       
2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար առաջարկվում է սահմանել 7 դրամ, որը պակաս չէ հողի հարկի տարեկան դրույքաչափից: Առաջարկվող դրույքաչափը չի փոփոխվել նախորդ տարիների համեմատ: Դրույքաչափը սահմանելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյանը քաղաքային համայնք է և գյուղատնտեսական հողատարածքներ համարյա չկան: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը  սահմանելու  մասին ավագանու որոշման  նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամուտների ապահովմանը:  
Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը  սահմանելու  մասին ավագանու որոշման նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու համայնքի սեփականություն հանդիսացող հողերը վարձակալության տալու համար վարձավճարների չափերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Discussed

    04.12.2020 - 19.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5837

Print