Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. հուլիսի 9-ի ՀՕ-361-Ն oրենքի ընդունմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերը նշված օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք տրվեց նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին։ Նշված փոփոխությամբ սահմանվեց, որ վարձու աշխատողների համար ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար հիմք հանդիսացող միջին աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Նշված օրենքով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքին (ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն` տնտեսվարող սուբյեկտը գործունեությունը դադարեցնում է անորոշ կամ որոշակի ժամկետով):
Նշված օրենքով հստակեցվել է նաև «հիմնական գործատու» եզրույթը։
Բացի այդ, Հարկային օրենսգրքով 2020 թվականից տեղի են ունեցել հարկման հատուկ համակարգերի փոփոխություն (վերացել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը և ներդրվել է միկրոձեռնարկատիրության համակարգը)։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, հստակեցվել է, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս, եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Նախագծով, Օրենքին համապատասխան առաջարկվում է «հիմնական գործատու» եզրույթի փոխարեն կիրառել «նպաստը հաշվարկող գործատու» եզրույթը։
Հարկային օրենսգրքին համապատասխան հստակեցվել են գործունեությունը դադարեցնելու՝ անորոշ կամ որոշակի ժամկետները։
Հարկման հատուկ համակարգերի ներդրմամբ պայմանավորված հստակեցվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար սահմանված կարգավորումները (նախկինում նույն կարգավորումները գործել են ընտանեկան ձեռնարկատիրության համար)։
Նախագծով հստակեցվել են նաև հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին ամսական եկամտի հաշվարկման կարգը: Մասնավորապես` եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարում իրականացրել է հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ, ապա մայրության նպաստը հաշվարկելիս` միջին ամսական եկամտի հաշվարկում ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` նշված գործունեություն(ներ) իրականացրած յուրաքանչյուր ամսվա համար ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը` անկախ տվյալ ամսում իրականացրած գործունեության տեսակների քանակից:
Կատարվող փոփոխությունների համատեքստում առաջարկվում է փոփոխություն կատարել ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա՝ օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևում (սահմանվում է նոր ձև):
Նախագծով հստակեցվել է նաև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու կարգը՝ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա, (Առողջապահության նախարարության նախարարության գրավոր թույլտվությամբ)։ Այս դեպքում ուղեգրումը կատարվում է ընդհանուր կարգով՝ ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո՝ 80-րդ օրը, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո անցել է ավելի քան 80 օր, ապա Առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (բացառությամբ հղիության և ծննդաբերության դեպքի)։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հուլիսի 6-ի ՀՕ-361-Ն oրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքի դրույթներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Discussed
25.11.2020 - 10.12.2020
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 6429
Print