«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
- Անհրաժեշտությունը.
Սույն օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, Օրենքով համայնքների վարչական տարածքում տվյալ վառելիքի վաճառքի համար նախատեսված թույլտվության սահմանմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն և վարչական պատասխանատվություն սահմանելու և իրականացնելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 6-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանվում են համայնքների վարչական տարածքում վառելիքի վաճառքի թույլտվության պահանջները, որում բացակայում են ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության սահմանման պահանջը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեխնիկական կանոնակարգման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով մշակել է սույն նախագիծը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառքի/իրացման ժամանակ առաջացած օրենսդրական բացերը և անհամապատասխանությունները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Discussed
18.11.2020 - 08.12.2020
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 5206
Print