ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ։ Սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված են ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները, որոնց հաշվարկման համար կիրառվում են ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված գույքի գտնվելու վայրի տարածագնահատման գոտիականության գործակիցները։
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից և միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշումը, իսկ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները սահմանվել են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ։
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառվարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխաան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառվարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխաան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։
-
Discussed
18.11.2020 - 03.12.2020
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 7663
Print