Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության տարածքից եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2020 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 231-Ն որոշմամբ փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ արգելվել է 6-ամսյա ժամկետով, որի ժամկետը լրացել է սեպտեմբերի 7-ին, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Հայաստանի Հանրապետության տարածքից եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ինչը նախատեսում է ևս 6 ամսով արգելելու որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից 3-րդ երկրներ։                                                                                

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման միջոց­ների կիրառման հետ կապված հարա­բե­րու­­­թյունները միասնական են և սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 7-րդ հավել­վա­ծին համապատասխան: Նշված հավելվածով սահմանված՝ երրորդ երկրների առնչու­թյամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրության (այսուհետ՝ Արձա­նագրություն) 4-րդ կետի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոց­ների սահ­ման­ման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդուն­վում են Եվրա­սիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

ՀՀ կողմից միակողմանի ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման կապակցությամբ պետք է նշել, որ Արձանագրության 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետու­թյունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով: Արձանագրության 51-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոց սահ­մանող անդամ պետությունը նախօրոք, սակայն ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվա­նից 3 օրացուցային օր հետո, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցում է դրա մասին և Միության մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ առա­ջարկ է ներկայացնում։

Արձանագրության 54-րդ կետի համաձայն՝ եթե Միության մաքսային տարածքում ժամա­նակավոր միջոց սահմանելու մասին որոշում չի ընդունվում, ապա Եվրասիական տնտե­սական հանձնաժողովը ժամանակավոր միջոցը սահմանած անդամ պետությանը և անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում է, որ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխա­դարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետու­թյուններն իրա­­վունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոց­ներն անհիմն խտրա­կանության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահ­մա­նափակումներն անհրաժեշտ են` մարդու կյանքի և առողջության պահ­պանման, հասա­րա­կական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, շրջակա միջավայրի պահ­պա­նության, կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտ­պանության, միջազ­գա­յին պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանու­թյան և անդամ պետու­թյան անվտանգության ապահովման համար։

    Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմա­նելու նպատա­­­կա­­հար­մար­ու­թ­յան հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահ­պա­նության անհրաժեշտությամբ։

                              

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով  առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ ևս 6 ամսով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

        «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պահ­պա­նել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։

  • Discussed

    13.11.2020 - 08.12.2020

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4736

Print