Add to favourites
Under development
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
0 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 17.11.2020 19:19:35 | ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման ճանապարհային քարտեզ Աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտ․ առաջարկություններ ● Ճանապարհային քարտեզի 117-րդ կետով առաջարկվում է աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայմանների մասին աշխատողներին տեղեկացնելու՝ գործատուի պարտավորություն ամրագրել ՀՀ օրենսդրության մեջ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին։ Այսինքն՝ օրենսդրությամբ արդեն իսկ սահմանվում է աշխատանքի պայմանների մասին աշխատողին տեղեկացնելու՝ գործատուի պարտականությունը, և այլ խնդիր է, օրինակ, դրա իրականացումը, որը պրակտիկայի խնդիր է։ Քարտեզում չի մանրամասնեցվում, թե ինչ է նշանակում աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայման, սակայն կարծում ենք՝ դա նույն աշխատանքային պայմանագրում ներառվող և աշխատող- գործատու հարաբերությունները կարգավորող աշխատանքի պայմաններն են։ Ստացվում է՝ Քարտեզում որևէ նոր կարգավորում և գործողությունների ծրագիր այս առումով չի նախատեսվում։ Միևնույն ժամանակ որպես սույն գործառույթի ակնկալվող արդյունք Քարտեզում նշվել է հետևյալը՝ աշխատանքային իրավունքների տեղեկացվածության մակարդակը բարձրացել է, աշխատանքային վեճերի մինչդատական և դատական լուծման առավել գործուն մեխանիզմներ են ամրագրվել։ Կարծում ենք՝ նշված գործառույթը և ակնկալվող արդյունքն առնվազն չեն համապատասխանում միմյանց։ Նշված արդյունքին հասնելու նպատակով անհրաժեշտ է աշխատողների իրավունքների մասին վերջիններիս տեղեկացնելու գործուն մեխանիզմների ներդնում, այդ թվում՝ հենց գործատուների միջոցով, մյուս կողմից աշխատանքային վեճերի մինչդատական և դատական լուծման առավել գործուն մեխանիզմներ ունենալու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել այլ գործառույթների խումբ, այդ թվում՝ հաշտարարություն կամ վեճերի լուծման այլընտրանքային այլ մեխանիզմներ, ինչի առնչությամբ որևէ գործողություն Քարտեզում չնկատեցինք։ Նշվածը կարևոր է հատկապես հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում էր սահմանել վեճերի լուծման պարզեցված կառուցակարգեր (կետ 70)։ Նշված գործառույթը, սակայն, նախատեսվում էր իրագործել մինչև 2020թ․ կես, ինչը մինչ այս պահը չի իրագործվել։ Նշված կետի համատեքստում առաջարկում ենք նաև նախ և առաջ հստակեցնել, թե որոնք են աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայմաններ հասկացությունները։ Այսպես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային պայմանագրի էական պայմանները։ Միևնույն ժամանակ Օրենսգրքի 105-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի էական պամանները։ Նշված հոդվածների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ աշխատանքի վայրը, արտոնությունները, տարակարգը և պաշտոնի անվանումները աշխատանքի էական պայմաններ են, որոնք չեն հանդիսանում աշխատանքային պայմանագրի էական պայման։ Առաջարկում ենք անհստակություններից խուսափելու և վերոնշյալ միջոցառումը առանց խոչընդոտների իրագործելու նպատակով նախ և առաջ օրենսդրությամբ հստակեցնել վերոգրյալ հակասությունները։ • Ճանապարհային քարտեզի 122-րդ կետով առաջարկվում է կազմակերպությունների կառուցվածքի փոփոխությունների (վերակազմակերպման) դեպքում աշխատողների աշխատանքային իրավուքներին ու երաշխիքներին վերաբերող կարգավորումների ամբողջականացում։ Կարծում ենք՝ նշված ոլորտին վերաբերող կարգավորումների արձանագրումը շատ կարևոր է՝ կապված խնդիրների հետ, որոնց առնչվում են աշխատողները՝ գործատուների կազմակերպական փոփոխությունների արդյունքում։ Սույն գործառույթի տակ, կարծում ենք, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև ներքոշարադրյալին․ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում։ Աշխատանքային օրենսդրությամբ նշված իրավահարաբերությունները կարգավորող դրույթների ոչ հստակ լինելու պատճառով պրակտիկայում հանդիպում է իրադրություն, երբ կազմակերպությունում հաստիքների կրճատման պատճառով գործատուն հնարավորություն է ստանում նույն հաստիքով աշխատող մի քանի աշխատակիցներից անձանց ազատել ըստ հայեցողության։ Անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել հստակ և օբյեկտիվ չափանիշներ, որոնք գործատուն պարտավոր կլինի հաշվի առնել աշխատողների հետ որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը լուծելիս (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ)՝ բացառելու գործատուի հայեցողությունն ու կամայականությունը այս հարցում: • Ճանապարհային քարտեզի 124-րդ կետով առաջարկվում է Աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, գիշերային աշխատանքին վերաբերող օրենսդրական կարգավորումների համապատասխանեցում ԵՄ լավագույն փորձին. Ողջունում ենք նման գործողոըթյան առկայությունը և կարծում ենք՝ պետք է ամրագրել և հատուկ ուշադրության արժանացնել՝ չնորմավորված ռեժիմով աշխատող անձանց, այդ թվում՝ առողջապահական բնագավառի աշխատողների համար աշխատանքի և հանգստի ռեժիմը։ Պրակտիկայում չնորմավորված աշխատանքային ռեժիմով աշխատողների իրավունքների պաշտպանության ռեալ մեխանիզմների բացակայության խնդիրը գործատուներին լայն հայեցողության տեղիք է տալիս։ Ընդհանրապես ՀԸԳՀ փաստաթղթի ընդհանուր տրամաբանությունը հանգում է շահագրգիռ կողմերի մեջ ցանկացած դեպքում երկխոսությունների ապահովմանը, այս դեպքում՝ աշխատողների և գործատուների միջև գործուն երկխոսությունների ապահովմանը, կարծում ենք՝ նշված գործառույթն ամբողջությամբ ընկած է պետության վրա, և վերջինս պետք է հանդիսանա այն օղակը, որի միջոցով շահագրգիռ կողմերը ունենալու են այդ գործուն երկխոսությունը։ Սա, ի թիվս այլնի, պետք է ներառի շահագրգիռ կողմերին վերաբերող իրավական ակտեր ընդունելիս վերջիններիս հետ կամ վերջիններիս ներկայացուցիչների հետ եռակողմ արդյունավետ քննարկումների իրականացում, ինչը շատ դեպքերում բացակայում է։ Վառ օրինակ է վերջերս Աշխատանքային օրենսգրքի հայեցակարգի նախագծի վերաբերյալ լայն և արադյունավետ քննարկումների բացակայությունը՝ որը թույլ կտար ներգրավվել թե աշխատողների, թե գործատուների ներկայացուցիչներին՝ վերջիններիս նա խփոփոխությունների վերաբերյալ իրազեկելու, ապա վերջիններիս կարիքները գնահատելու և հետագայում իրենց իրավունքներին և պարտականություններին վերաբերող համապարփակ և ամբողջական փաստաթուղթ ստեղծելու հարցում։ կարծում ենք՝ Քարտեզում պետք է առանձին դրույթ նախատեսվի, որի ուժով կապահովվի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, և հետևողական երկխոսության կայացմանը։ | • Ընդունվել է ի գիտություն: Հարկ է նշել, որ Ճանապարհային քարտեզի յուրաքանչյուր կետով ներկայացված առանձին հրահանգի շրջանակներում նախատեսված «միջոցառում» կամ «ակնկալվող արդյունք» սյունակներում յուրաքանչյուր հրահանգի համար առանձնացված են ընդհանրական կարգավորումներ: Հետևաբար, օրինակ, Ճանապարհային քարտեզի 117-րդ տողով Խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 14-ի «Աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայմանների մասին աշխատողներին տեղեկացնելու՝ գործատուի պարտավորության մասին» 91/533/ԵՏՀ հրահանգի համար ներկայացված միջոցառումը կամ ակնկալվող արդյունքը բնավ չի ենթադրում, որ հրահանգը վերաբերում է միայն աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայմանների մասին աշխատողներին տեղեկացնելու՝ գործատուի պարտավորությանը. հրահանգն ունի տարբեր պահանջներ, որոնք առանձին-առանձին ենթակա են ապահովման: Միաժամանակ, հարկ է նշել, որ որևէ հրահանգի գծով՝ ճանապարհայյին քարտեզի ձևաչափին համապատասխան, չի ներկայացվել, թե կոնկրետ հրահանգի պահանջներից ո՞ր մասն է իրացված երկրում և ո՞ր մասն է, որ նախատեսված ժամկետում ենթակա է լինելու իրացման՝ հաշվի առնելով, իհարկե, ազգային օրենսդրության առանձնահատկությունները և դրանք երկրում ամբողջապես իրացնելու իրատեսականությունն ու նպատակահարմարությունը: Այս առումով, տեղեկացնում ենք նաև, որ ազգային օրենսդրության՝ տարբեր հրահանգներին համապատասխանության վերաբերյալ որևէ գնահատական ունենալու համար անհրաժեշտ է համապատասխան վերլուծությունների առկայությունը, որը նախատեսվում է ապահովել ճանապարհային քարտեզով ներկայացված հրահանգների իրացման համար նախատեսված կոնկրետ ժամկետներում: Միաժամանակ, սույն կետի առաջարկի մեջ նշված՝ Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագրի 70-րդ կետի մասով տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշմամբ հաստատված (N 2 հավելված) մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի 70-րդ կետում նախատեսված է հետևյալ միջոցառումը. «Օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան», որի համար ժամկետ է սահմանված 2021 թվականի առաջին եռամսյակը: Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածով սահմանված բոլոր էական պայմանները նաև օրենսգրքի 84-րդ հոդվածում ներառելուն, ապա տեղեկացնում ենք, որ նման խնդիր Ճանապարհային քարտեզով ներկայացված չէ, քանի որ 91/533/ԵՏՀ հրահանգով նման ուղղակի պահանջ չի սահմանվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված առաջարկով ներկայացված հարցի լուծումն արդեն իսկ նախատեսված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Հայեցակարգի նախագիծ): Անդրադառնալով Ճանապարհային քարտեզում 91/533/ԵՏՀ հրահանգի համար նշված՝ «աշխատանքային վեճերի մինչդատական և դատական լուծման առավել գործուն մեխանիզմներ ամրագրվելու» վերաբերյալ ակնկալվող արդյունքի՝ միջոցառմանը չհամապատասխանելուն, ապա տեղեկացնում ենք, որ 91/533/ԵՏՀ հրահանգի 8-րդ հոդվածով սահմանված են իրավունքների պաշտպանության վերաբերյալ կարգավորումներ, որոնց ամբողջական իրացմամբ այդ ակնկալվող արդյունքը կապահովվի: ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ • Չի ընդունվել։ Ճանապարհային քարտեզի 122-րդ կետով ներկայացված է Խորհրդի 2001 թվականի մարտի 12-ի «Կազմակերպությունների, ձեռնարկությունների կամ դրանց մի մասի փոխանցման դեպքում աշխատողների իրավունքների երաշխավորմանը վերաբերող՝ անդամ պետությունների օրենքների մոտարկման մասին» 2001/23/ԵՀ հրահանգը, որի միջոցառումները կամ ակնկալվող արդյունքը նախատեսվել են՝ հաշվի առնելով կոնկրետ տվյալ հրահանգի պահանջները: Տե՛ս նաև նախորդ կետում ներկայացված պատասխանը՝ Ճանապարհային քարտեզի ներկայացման համար սահմանված ձևաչափի, ինչպես նաև Ճանապարհային քարտեզով ներկայացված տեղեկատվության կամ ակնկալվող արդյունքի վերաբերյալ ընդհանուր մոտեցումների մասով: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Օրենսգրքով արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք սահմանված չէ, սակայն նման իրավունք կա հանրային ծառայության հատվածում։ Որպես օրինակ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածի համար Օրենսգրքով հաստիքների կրճատման դեպքում բոլոր աշխատողների մասով աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության տալու չափանիշներ սահմանելու առաջարկին, ապա կարծում ենք, որ նման կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է, և գործատուն պետք է ազատ լինի կադրային քաղաքականությունն իրականացնելու հարցում։ Միաժամանակ, նշենք նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է Հայեցակարգի նախագիծը և հանրային հատվածի, ինչպես նաև շահագրգիռ մարմինների և կառույցների հետ համապարփակ քննարկումներ անցկացնելուց հետո սահմանված կարգով ներկայացրել է այն ՀՀ վարչապետի աշխատակազմ (28.09.2020 N ԶԲ/ԺՍ-1-2/56371-2020 գրություն)։ Հայեցակարգի նախագծում նշված է Օրենսգրքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք սահմանելու անհրաժեշտության մասին՝ աշխատողների որոշակի խմբերի համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում աշխատողների որոշակի խմբերի համար աշխատանքում մնալու նախապատվության իրավունք սահմանելուն՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ և Հայաստանի Հանրապետությանը ներհատուկ իրավիճակով պայմանավորված: Որպես այդպիսի խմբեր՝ առաջարկվել է դիտարկել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի և զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Որոշակի պայմաններ նախատեսելու հարցերը կքննարկվեն Օրենսգրքի փոփոխությունների նախագծի մշակման շրջանակներում: _______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ • Չի ընդունվել։ Ճանապարհային քարտեզի 124-րդ կետի միջոցառման շրջանակներում անդրադարձ է կատարվելու այն հարցերին, որոնք Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի` 2003 թվականի նոյեմբերի 4-ի 2003/88/ԵՀ հրահանգի կարգավորման դաշտում են․ մասնավորապես ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամյա հանգստին, աշխատաժամանակի առավելագույն տևողությանը, գիշերային և հերթափոխային աշխատանքին վերաբերող կարգավորումներին։ Այսինքն՝ հրահանգով աշխատաժամանակի ռեժիմների տեսակներին վերաբերող կարգավորումներ սահմանված չեն։ Հետևաբար, չնորմավորված ռեժիմով աշխատանքների մասին ամրագրելն այս կետի շրջանակներում գտնում ենք ոչ նպատակահարմար։ Գործատուների և աշխատողների ներկայացուցիչների հետ երկխոսության մասով` 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքվել է Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիրը։ Նշենք, որ պայմանագրի շրջանակներում կողմերի համագործակցության առաջնահերթությունը հենց սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների օրենսդրական կարգավորումներում հնարավորինս փոխհամաձայնեցված և համակողմանի քննարկված լուծումներ ունենալն է: Մասնավորապես, այս առումով հարկ է նկատել, որ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ հրատապ կարգով որոշումների ընդունում պահանջող նախագծերի, ներկայացվում են հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին` մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը: Անդրադառնալով Հայեցակարգի նախագծի վերաբերյալ «լայն և արդյունավետ քննարկումների բացակայության վառ օրինակին»՝ նշենք. 1. 21.05.2020 - 05.06.2020 ընկած ժամանակահատվածում Հայեցակարգի նախագիծը տեղադրված է եղել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am). Նշված հարթակում բարձրացված բոլոր առաջարկությունները քննարկվել են, իսկ պատասխանները զետեղվել են ամփոփաթերթում (https://www.e-draft.am/projects/2505/digest)։ 2. Աշխատողների ներկայացուցիչների մասով՝ Հայեցակարգի նախագիծը լրամշակվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 08.06.2020 N 05-01/13 գրությամբ ներկայացված առաջարկությունների և դիտողությունների վրա, որոնք ամփոփված են Հայեցակարգի նախագծի ամփոփաթերթում։ 3. Գործատուների ներկայացուցիչների մասով՝ Հայեցակարգի նախագիծը 20.05.2020 N ԶԲ/ԺՍ-1/30302-2020 ներկայացվել է նաև Հայաստանի գործատուների հանրապետական միությանը՝ կարծիք ստանալու համար։ 4. Լայն քննարկումների մասով՝ • ս.թ. հունիսի 11-ին Աշխատանքի և սոցիալական հարերի նախարարությունը կազմակերպել է Հայեցակարգի՝ հեռավար եղանակով քննարկում։ Նշված քննարկմանը մասնակցել են՝ ԱԺ պատգամավորներ (որպես բանախոսներ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա, Գործատուների ներկայացուցիչներ, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ, «Հույս և ապագա» ՀԿ, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Հանուն բարեկեցիկ Հայաստանի» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ, «Հայաստանի իրավական պաշտպանության կոմիտե» ՀԿ, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Օ-Էմ-Դի» ՍՊԸ, «BDO Armenia», ինչպես նաև այլ կազմակերպություններ ու անհատներ, իրավաբաններ, փաստաբաններ, մարդկային ռեսուրսների մասնագետներ, հաշվապահներ, անհատ ձեռնարկատերեր: • Ս.թ. հունիսի 24-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել է Հայեցակարգի՝ հեռավար եղանակով ևս մեկ քննարկում։ Նշված քննարկմանը մասնակցել են՝ Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը և «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբանը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ չնայած այն հանգամանքին, որ Հայեցակարգի նախագծի մշակման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է եղել արտակարգ դրություն, այնուամենայնիվ, Հայեցակարգի նախագծի հանրային լայն քննարկումներն իրականացվել են, ընդ որում՝ «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ-ն կազմակերպված երկու քննարկումներին էլ մասնակցել է (ՀԿ-ի իրավաբանը 24.06.2020-ի քննարկմանը մասնակցել է որպես բանախոս) ։ • Վերը նշված քննարկումների ժամանակ հնչեցված բոլոր հարցերին, պատասխանվել է, և պատասխանները 07.07.2020 N ՌՍ/ԺՍ-1-2/43323-2020 գրությամբ ներկայացվել են նաև «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ։ Այս մասով տեղեկատվությունը ևս ներառված է Հայեցակարգի նախագծի ամփոփաթերթում։ |