ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 859-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 859-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից։
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի միջոցառման վերնագրում՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի պահանջներին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի միջոցառման վերնագիրը, հետագայում մշակվող իրավական ակտի բովանդակությունը և այն կհամապատասխանեցվի օրենքի պահանջներին։
-
Discussed
30.10.2020 - 15.11.2020
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 8023
Print