Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2004 թվականի օգոստոսի 16-ին կնքվել է «Անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման» պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)։ Հիմք ընդունելով Կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածը և հաշվի առնելով Պայմանագրի 9-րդ կետը՝ իրացվում է Պայմանագրով և օրենքով սահմանված կարգով ամրագրված՝ Պայմանագրից ցանկացած ժամանակ հրաժարվելու հնարավորությունը՝ համապատասխան տարածքները բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին հանձնելու նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ ծանուցվել է «Սաֆարի ինտերնացիոնալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և բնապահպանության նախարարության (ներկայումս` շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» NԿԱՍ-000003 պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը անտառային ֆոնդի հողերի կատեգորիա փոխադրելու, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտար և Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներ առանձնացնելու և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,
անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- 4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի համապատասխան տարածքների հանձնումը բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ընդունել համապատասխան տարածքները բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ Կառավարության որոշում:
-
Discussed
29.10.2020 - 13.11.2020
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 5306
Print