«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2020 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N783-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանակական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N666-Ն որոշման N3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:»,
2) Որոշման N1 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման N2 հավելվածի N4 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:
5.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման N2 հավելվածի N5 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:»,
3) Որոշման N1 հավելվածում 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման N2 հավելվածի N7 ձևի ցանկը կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմի կողմից հավաքագրված գումարների մեծությունը աճողական կարգով: Ընդ որում՝
1) որպես հարկային տարվա սկզբից վճարված (մարված) հարկերի և վճարների մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների հարկային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) գումարի մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները: Ընդ որում, վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը, օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս։ Միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը,
2) որպես հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների մաքսային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարված գումարի մեծություն։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս,
3) ցանկի՝ «ընդամենը մուտքերը» սյունակի համապատասխան տողում լրացվում է «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի և «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողերի հանրագումարը,
4) ցանկի՝ «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ» սյունակում լրացվում են միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և միասնական հաշիվ վերադարձված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները,
5) ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:»,
4) Որոշման N2 հավելվածի Ձև N7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած եռամսյակների վրա:
Հավելված
ՀՀ կառավարության _______ թվականի
_________________ N _____-Ն որոշման
Ձև N 7
ՑԱՆԿ
Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) և նրանց կողմից 20___թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների
Հ/Հ |
ՀՎՀՀ |
Իրավաբանա-կան անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատի-րոջ, նոտարի անունը, ազգանունը |
Գտնվելու կամ գործունեու-թյուն իրականաց-նելու վայրը |
_______________«...»-ի դրությամբ հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը (հազ. դրամ) |
ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ |
|||||||
Ընդամենը մուտքերը |
որից |
|||||||||||
պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով |
պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով |
այդ թվում |
||||||||||
շահութա-հարկը |
եկամտա-յին հարկը |
ԱԱՀ-ն |
ակցիզա-յին հարկը |
այլ հարկեր, վճարներ |
||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-
Discussed
26.10.2020 - 10.11.2020
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 5774
Print