Add to favourites

Under development

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.4 ենթակետի պահանջով՝

 

Հրամայում եմ`

 

  1. Սահմանել «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը»` համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Ա Հարությունյան

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի  նախարարի
20
20 թ. -------------------հրամանի

 

 

Կ Ա Ր Գ


ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ


  1. ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) անվանակոչման մասին որոշումները, սույն կարգի պահանջներին համապատասխան, ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։
  2. Ուսումնական հաստատության դասասենյակների, կաբինետների և դահլիճի անվանակոչման մասին որոշումները, սույն կարգի պահանջներին համապատասխան, ընդունում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը՝ ձայների մեծամասնությամբ։
  3. Ուսումնական հաստատության անվանակոչման վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան ուսումնական հաստատությունը, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
  4. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`

1) ուսումնական հաստատության հասցեն, 

2) ուսումնական հաստատության առաջարկվող և գործող անվանումները, ,

3) հիմնավորումը,

4) անվանումն առաջարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձի տվյալները,
5) համայնքի և ուսումնական հաստատության (կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնեղական խորհուրդների) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել:

  1. Անվանակոչման վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինն մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում ուսումնական հաստատության անվանակոչման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին՝ ներկայացնելով մերժման համար հիմք հանդիսացած պատճառները:
  2. Ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշում ընդունած լիազոր մարմինները որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է ուսումնական հաստատությանը՝ ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունը  սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման ներկայացնելու համար:

  3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Ոուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը տարրական դպրոց, հիմնական դպրոց, միջնակարգ դպրոց կամ ավագ դպրոց լրացյալի հետ պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Այգեձորի միջնակարգ դպրոց:
  2. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` -յան, -յանց, -ոնց, -ունց և այլ ածանցներով կազմված ազգանուն լրացումը տարրական դպրոց, հիմնական դպրոց, միջնակարգ դպրոց կամ ավագ դպրոց լրացյալի հետ անվանակոչվում և գործածվում է սեռական-տրական հոլովաձևերով. օրինակ` Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց:
  3. Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները, իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:
  4. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով. օրինակ՝ թիվ 26 միջնակարգ դպրոց:
  5. Ուսումնական հաստատությունների թվային անվանակոչման դեպքում պետական ուսումնական հաստատության թվային անվանմանը պետք է նախորդի համայնքի կամ բնակավայրի անունը. օրինակ՝ Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց:
  6. Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

1) նոր կառուցվող կամ հիմնադրվող պետական ուսումնական հաստատություններին,

2) անանուն պետական ուսումնական հաստատություններին,

3) միայն թվային անվանում կրող պետական ուսումնական հաստատություններին,

4) օտար, անբարեհունչ անվանում կրող պետական ուսումնական հաստատություններին,

5) ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու դեպքում:

  1. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել․

1) Ֆիզիկական անձանց անունով կամ ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) անվանմամբ, եթե այդ անձինք կամ կազմակերպությունները նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնադրման, վերակառուցման կամ վերազինման կամ նորոգման կամ վերանորոգման գործում: Սույն կետի իմաստով նշանակալից ներդրում է համարվում այդ ուսումնական հաստատությունների ստեղծման կամ վերակառուցման կամ վերազինման կամ նորոգման կամ վերանորոգման ծախսերի (ներառյալ դրամ կամ գույք կամ սարք, սարքավորումներ) առնվազն 2/3-րդը ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջոցների հաշվին իրականացնելը,

2) ուսումնական հաստատությունում 35 և ավելի տարի աշխատած և ուսումնական գործունեության մեջ զգալի ավանդ ունեցող ներկա կամ նախկին աշխատակիցների անունով, 

3) ուսումնական հաստատության շրջանավարտների անունով՝ ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար, 

4) նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:

  1. Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:
  2. Սույն կարգին համապատասխան անվանակոչություն չի կարող իրականացվել՝

1) հանրային առողջության համար ռիսկեր ստեղծող գործունեություն իրականացրած կամ դրա մեջ ընդգրկված ֆիզիկական անձանց անվամբ կամ կազմակերպությունների անվանումով,

2) հանցագործությունների համար դատապարտված անձանց անվամբ, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

  1. Ուսումնական հաստատություններն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով, իսկ թվային անվանակոչման դեպքում` արաբական թվերով:
  2. Եթե անվանակոչված ուսումնական հաստատությունը վորակազմակերպման ձևով միավորվում (միաձուլվում) է այլ ուսումնական հաստատության հետ, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատությունը պահպանում է սույն կարգի պահանջներին համապատասխան տրված անվանումը:
  3. Եթե միավորվող (միաձուլվող) բոլոր ուսումնական հաստատություններն էլ անվանակոչված են սույն կարգի պահանջներին համապատասխան, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված ուսումնական հաստատության անվանման մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը:
  4. Անվանակոչված պետական ուսումնական հաստատության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց հետո առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան: Բացառիկ դեպքերում անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում։
  • Discussed

    26.10.2020 - 10.11.2020

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6141

Print

Related documents / links

Suggestions

Գոռ Խաչատրյան

02.11.2020

Առաջարկում եմ <<1. Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:>> կետը չներառել նախագծում կամ <<5 տարի հետո>> փոխարինել <<1 տարի հետո>>:

See more